ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ “CANAL+”-Ի ԵԹԵՐՈՒՄ
Image may be NSFW.
Clik here to view.Ֆրանսիական “Canal+” հեղինակավոր հեռուստաընկերությունը ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով 14:20-ին ցուցադրելու է Հայաստանի Ազգային հավաքականի, ինչպես նաեւ Դոնեցկի <<Շախտյորի>> կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի մասին տեսաֆիլմ: Ֆիլմի նկարահանումներն իրականացնելու համար հեռուստաընկերության նկարահանող խումբը ժամանել էր Հայաստան, ներկա գտնվելու Հայաստան-Չեխիա խաղին, ինչպես նաեւ խաղի նախապատրաստական ընթացքից բացառիկ նկարահանումներ անելու համար: Այստեղ արված հարցազրույցներից, նկարահանումներից բացի, ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը Հենրիկին նկարահանել է նաեւ Դոնեցկում, Գերմանիայում, նաեւ Ֆրանսիայում` Մխիթարյանի մանկության, բնակության վայրում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ