Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿ-Ը ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ Է ԱՆՑԵԼ

$
0
0

ՀԱԿ-Ը ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ Է ԱՆՑԵԼ

Երկուշաբթի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում հայտնել էր, որ Աջափնյակ համայնքում ՀԱԿ ակտիվիստները ծեծի են ենթարկվում: Որոշ ժամանակ անց տեղեկություն տարածվեց, որ ծեծողները ներկայացել են որպես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ, իսկ ՀՀԿ շտաբը քննադատական հայտարարություն էր տարածել` դատապարտելով ցանկացած բռնություն եւ բոլորին հորդորելով վարել կիրթ քարոզարշավ: Թե արդյոք ՀՀԿ-ն կասկածներ չունի, որ դա պարզապես սադրանք է մրցակից կուսակցոթյուններից մեկի կողմից` ճշտեցինք ԱԺ ՀՀԿ պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՑ.
- Շատ դեպքերում պարզապես մրցակիցներն, այս դեպքում ՀԱԿ-ի անդամները, երեւի թե, սադրիչ գործողությունների են դիմում: Այստեղից-այնտեղից լսել եմ, որ եղել է այդպիսի դեպք ու, կարծում եմ, որ չի կարելի այդ սադրանքներին որեւէ ձեւով արձագանքել: Մենք ընդհանրապես միշտ դատապարել ու հիմա էլ ենք դատապարտում ենք նման գործողությունները, կարծում եմ, որ բոլորը պետք է ավելի քաղաքակիթ ձեւով քարոզարշավը անցկացնեն:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles