ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՉՈՎ
ԴԻՄԵԼՈՒ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս հայ ազգը համախմբված հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականի Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Մի շարք երկրներ իրենց պարտքն են համարում ճանաչել Մեծ եղեռնը, լուսաբանել ու քննադատել գենոցիդ երեւույթը: Օրերս Իսրայելի Կնեսետում` խորհրդարանում, կրկին բարձրացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հետաքրքիր է, դա արվել է ի շահ հայերի արդար դատի±, թե դա ուղղակի Թուրքիայի դեմ յուրահատուկ ռազմավարության մի ձեւ է: Ինչպես նշեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ. ՙԿարող եմ ասել, որ այդ ամենի դրդապատճառները ես չգիտեմ, բայց ներկայումս կան նոր պատգամավորներ, նոր մարդիկ: Կարող եմ ասել, որ այդ հարցը կդիտարկվի ոչ թե որպես խաղաքարտ թուրքերի դեմ որոշ քայլերի համար, այլ դրանք կլինեն մեր սրտի կոչերը, խղճի ձայնի արտահայտումը: Մենք մեր խոսքը կասենք պատգամավորներին այդ հարցով, եւ բոլորդ կլսեք այդ մասին՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ