Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՇԱՏ ՀԱՐՑԵՐ ԿԼՈՒԾԻ

$
0
0

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՇԱՏ ՀԱՐՑԵՐ ԿԼՈՒԾԻ

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, այսօր վերլուծելով Հայաստանի տնտեսական վիճակը նշեց, որ 2012թ.-ին երկիրը տնտեսական աճ է գրանցել և դա նշանակում է, որ կան բոլոր նախադրյալները երկրի առաջիկա զարգացման համար:

Գնահատելով Կառավարության անցած տարիների աշխատանքը, նա նշեց, որ պետք է ավելի ըմբռնումով մոտենալ, քանի-որ կառավարությունը ըստ էության շատ մեծ հնարավորություններ չունի: Նա մեջբերեց Հանրային խորհրդի նախագհ Վազգեն Մանուկյանի արտահայտած միտքը այն մասին, որ «պետք է ազատել Հանրապետության վարչապետի ձեռքերը»: Պարոն Փոստանջյանի համոզմամբ, եթե վարչապետը և կառավարության անդամները ունենան ազատ գործելու հնարավորություն, նրանք է՛լ ավելի կզարգացնեն տնտեսությունը: Իսկ թե ո՞վ է «կապում» նրանց ձեռքերը, նա դժվարացավ պատասխանել: Նա հայտնեց, որ ինքն անձամբ դեռ 80-ականներից ճանաչում է վարչապետին, տեսել է նրա ընկալումը, վերաբերմունքը տարբեր հարցերի նկատմամբ և հույս հայտնեց, որ հետագա տարիների աշխատանքի արդյունքում նա լավ արդյունքներ կգրանցի:  Ըստ Վարդան Բոստանջյանի մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն դրական փոփոխություն որոշակի ժամանակում կարող է տեղի ունենալ, միանգամից ոչինչ չի լինում. «Ինչքան էլ մենք ուզում ենք տխուր ակնոցներով նայել կյանքին, Հայաստանի Հանրապետությունում անցած 20 տարիների ընթացքում գոնե այն ահավոր արյունը չի հորդացել, ոնց որ տեղի է ունեցել աշխարհներում: Ես չեմ ողջունում շատ բաներ, բայց նաև հասկանում եմ, որ այդ աքսիոմատիկ զարգացումները պետք է լինեին, չէին կարող չլինել և այդ պարագայում  ունենալ շուտափույթ հարցերի լուծում պարզապես անիրատեսական ու անհեռանկարային է»:

Ինչ վերաբերում է Երևանում բնակիչների համար աշխատատեղեր ապահովելու կարևորագույն խնդրին, ապա ԲՀԿ անդամի կարծիքով.«  Իհարկե քաղաքապետարանը իր գործառույթները ունի. քաղաքը պահելը, կառավարելը, ղեկավարելը ըստ էության չափազանց դժվար գործ է, բայց միաժամանակ իմ համոզմամբ  քաղաքապետարանի խնդիրների մեջ է մտնում նաև բավականաչափ աշխատատեղեր ունենալու գործոնը: Եթե դա ուղղակիորեն մաքրության, տրանսպորտի և այլնի հետ կապված չի, այդուհանդերձ սա  կարևորագույն խնդիր է, որը լուծման պայմաններում լուծում է ածանցյալ բազմաթիվ ու կարևոր խնդիրներ Երևան քաղաքի համար»: Նա նաև նշեց, որ միայն Գ.Ծառուկյանը իր շրջանառությամբ կարողանում է զբաղվածություն ապահովել 25.000 մարդու համար.« Դուք պատկերացնու՞մ եք դա ինչ թիվ է, ուրեմն, եթե մի հատ էլ Ծառուկյան լինի, երկու հատ էլ Ծառուկյան լինի այդ հարցը մի՞ թե չի ուզենա ստիպված լուծվել: Ուրեմն դրա համար Բարգավաճ Հայաստանը կարո՛ղ է շեշտադրումը դնել այդ գործոնի վրա, որ ստեղծենք աշխատատեղեր, խթանենք փոքր և միջին բիզնեսի զարգացումը, որովհետև միջին խավի ձևավորումը, այսպես ասած արժանավայել եկամուտների հասնելը հնարավոր է փոքր և միջին բիզնեսի միջոցով»:

Ի հավաստումն այն բանի, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը վճռական նշանակություն ունի ողջ երկրի տնտեսության զարգացման համար, պարոն Բոստանջյանը նշեց, որ ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի 72 %-ը ապահովում են փոքր և միջին բիզնեսը:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles