Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ` ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

$
0
0

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ` ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Այսօր Մոսկվայի տանը կկայանա Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի ՀԽՍՀ վաստաավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկոն:
Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաների կատարմամբ կհնչեն հեղինակի ստեղծագործությունները` <<Պարզից դեպի բարդ>> ալբոմից: Ինչպես նաև, իրենց հուշերով սիրելի դասախոսի և ընկերոջ մասին հուշեր կպատմեն մի շարք կոմպոզիտորներ և երաժշտագետներ` Արմեն Բուդաղյանը, Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երկանյանը, Ժաննա Զուրաբյանը, Կոնստանտին Պետրոսյանը, Ռուզաննա Ստեփանյանը, Միխայիլ Կոկժաևը և Կարինե Ջաղացպանյանը:
Մանկավարժ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստաավոր գործիչ ԷԴՈՒԱՐԴ ՌՈՒԲԵՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ ծնվել է 1923թ. ապրիլի 24-ին` Թիֆլիսում: 18 տարեկանում մեկնում է ֆրոնտ` մասնակցելու Հայրենական Մեծ Պատերազմին, որտեղ և ստանում է ձախ ձեռքի ծանր վնասվածք: Սակայն երաժշտության հանդեպ մեծ սերը և անկոտրուն կամքը թույլ տվեցին երիտասարդ զինվոր-երաժշտին ոչ միայն կրկին սովորել նվագել վնասված ձեռքով, այլ նաև ավարտել Երևանի պետական կոնսերվատորիայի տեսական, ապա կոմպոզիտորական բաժիննները: 1951թ.-ից Փաշինյանը սկսում է դասավանդել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1961 թ.-ից ` Երևանի Կոնսերվատորիայի ավագ ուսուցիչ: 1971թ.-ից` Երաժշտության տեսության ամբիոնի դոցենտ, ապա պրոֆեսոր: Էդուարդ Փաշինյանը երաժշտության մեջ գերլադային սիսթեմի հեղինակն է, ինչպես նաև հանդիսանում է պոլիֆոնիա և հարմոնիա առարկաների միակ հայկական դասագրքերի հեղինակը: Իր գրչին են պատկանում նաև երաժշտության տեսությանը վերաբերող բազմաթիվ գիտական աշխատություններ, խմբերգեր, դաշնամուրային և գործիքային պիեսներ: Իր ուսանողներն են այնպիսի անվանի վարպետներ, ինչպիսիք են` Սվետլանա Նավասարդյանը, Լուսինե Զաքարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արթուր Սաթյանը, Արտաշես Քարթալյանը և այլոք:
Հավելենք, որ միջոցառման կազմակերպիչներն են` Մոսկվայի տունը Երևանում, Հայկական երաժշտական համաժողովը և կոմպոզիտորի ընտանիքը:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles