Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՙՄԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՏՂԱՅԻՍ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ՚

$
0
0

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՙՄԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՐԱԽ ԵՄ,
ՈՐ ՏՂԱՅԻՍ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ՚

 

Երեկ հայտնի դարձավ, որ իրավապահները հայտնաբերել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, ում նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում:Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության համապատասխան տեղեկատվության, օգոստոսի 24-ինª ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաեւ կրակոցներ էին հնչել: Շիրակի մարզի դատախազի ցուցումով Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ եւ 235-րդ առաջին մասերի հատկանիշներով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը): Ոստիկանության լրատվական ծառայությունից, ի պատասխանª Ս. Ղուկասյանին հայտնաբերելու մասին մեր հարցմանը, պարզաբանեցին.
- Նոյեմբերի տասին Բավրայի հսկիչ անցագրային կետում հայտնաբերվել եւ ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը:
Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունից նաեւ ճշգրտեցինք, որ ցուցմունք տալուց տետո Ս. Ղուկասյանին ստորագրությամբ ազատ են արձակել, իսկ քր. գործի քննությունը շարունակվում է:
Այս ամենի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց.
- Գիտեք, մի կողմից ուրախ եմ, որ տղայիս հայտնաբերել են, որովհետեւ շատերը տղայիս մասին խոսելիս արդեն շատ էին ՙռամկեքից՚ դուրս գալիս, ամեն մի թափթփուկ իրեն իրավունք էր վերապահում տղայիս հասցեին ալի-անալի արտահայտվել: Ու եթե տղաս պատվախնդիր տղա է եւ փորձել է իրեն վիրավորողին համապատասխան պատասխան տալ, դա դեռ չի նշանակում, որ ինքը խուլիգան է: Պատկերացնում եմ արդեն, թե էս ժողովուրդը ինչքան է սիրում մեր մասին հեքիաթներ հորինել, տղայիցս պրծնում են, ինձ են կպնում, ինձանից պրծնում են տղայիս, ընտիր ա:
- Պարո°ն Ղուկասյան, խոսակցություններ կան նաեւ, որ ձեր տանից գաղտնալսող սարք են հայտնաբերել, դա իրո±ք այդպես է:
- Իհարկե ոչ, մենք ինչ անում ենք, բացահայտ ենք անում, մյուսների նման տափած բաներ չենք անում, դրա համար էլ միշտ սկանդալների գլխավոր հերոս ենք ճանաչվում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles