Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ՚-Ի ՙՍԻՐԱԼԻՐ՚ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՊԱՍՏԱՌԸ

$
0
0

ՙԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ՚-Ի ՙՍԻՐԱԼԻՐ՚ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՊԱՍՏԱՌԸ

Երեկ ՙԺառանգության՚ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով Հայաստանում քաղաքական դաշտում տիրող տրամադրություններին` նշեց. ՙԱնցել է այն փուլը, որ որեւէ մեկը պիտի ակնկալիք ունենա Րաֆֆուց կամ Սերժից, կամ մեկ ուրիշից: Եվ որեւէ մեկը հիմա հետադարձով իմ օրիգինալ միտքը իրեն չվերագրի, որ այս շարժումը կա°մ ժողովրդի շարժում է, կա°մ` ոչինչ՚:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի կողմից իր հասցեին հնչող քննադատությանը, ապա պարոն Հովհաննիսյանը նկատեց. ՙԵս զարմանում եմ, թե ինչպես հայ գործիչները, հայաստանցի գործիչները  իրենք փետրվարի 18-ին ոչինչ չարեցին կամ ինչ-որ մի փոքր բան արեցին, հիմա նստած են հետադարձով ինչ-որ գնահատական են տալիս ուրիշներին: Ոչինչ չարած մարդիկ գնահատական են տալիս: Սա վերաբերում է իմ կողմից հարգված թե° քաղաքական, թե° քաղաքացիական գործիչների, սա վերաբերում է Երեւանի քաղաքապետի հավակնորդ նախարարի, ով գնահատում է իմ ձեռքսեղմումը Արմեն Մարտիրոսյանի հետ` ուրիշ անելիք չունի±, կամ էլ այն մյուս ազգային հերոսը, ով նստած մտածում է` ո±վ ճիշտ կամ սխալ արեց փետրվարի 18-ի, ապրիլի 9-ի ընթացքում: Էս ե±րբ պիտի մենք անցնենք այն կողմը  լրատվական այդ վերլուծական դաշտում եւ չխոսենք ուրիշների մասին, ինքն իր մասին խոսի, ինքն ի±նչ է արել. արե°ք տղերք, արե°ք՚:
Անդրադառնալով այն խնդրին, որ ՙԲարեւ՚-ի շարժումից մեկ առ մեկ պոկվում են մարդիկ` ի դեմս Ժիրայր Սէֆիլյանի, ովքեր մտադիր են իրենց ձեռքը վերցնել ժողովրդի ըմբոստ հատվածի առաջնորդումը, պարոն Հովհաննիսյանը նշեց. ՙԵս աչքը աչքով չեմ պատասխանելու, պարզապես ասում եմ, որ Ժիրայր Սէֆիլյանը ազգային հերոսներից մեկն է, ով մայիսի 8-ին, 9-ին Կոմանդոսի եւ շարքային հազարավոր  հայ զինվորների հետ ազատագրեց հայրենիքը եւ Շուշին, եւ հարգանքի արժանի է: Երբ որ իրեն նստեցրին պադվալ` ԿԳԲ-ի, ես գնացի իր մոտ, եւ Ալիկի, Կարապետի մոտ` Զարուհի Փոստանջյանն ինձ հետ: Պարզապես պետք է ասեմ, որ ապրիլի 9-ին ամեն մեկը տարբեր ակնկալիք ուներ, մեկը` արյան, մեկը` բախումի, քաղաքացիական պատերազմի, մյուսը ինչ-որ շտաբի պետ դառնալու՚:
ՙԻրավունք՚-ը դիտարկելով, որ ՙԲարգավաճ Հայաստան՚-ում համոզմունք կա, որ նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը տարել է նաեւ իրենց ընտրազանգվածի քվեները եւ այդ պատճառով է զգալի արդյունք գրանցել, կհաջողվի արդյոք ԲՀԿ-ին հետ գրավել իր ընտրազանգվածին, թե ՙԲարեւ, Երեւանը՚ կամրապնդի նախորդ ընտրությունների արդյունքները, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. ՙԵս կարծում եմ, որ ՙԲարեւ, Երեւան՚-ը ունի բոլոր տվյալները հաղթական արդյունք գրանցելու համար, իհարկե, Հանրապետականը ունի ադմինիստրատիվ ռեսուրսը, Բարգավաճը ունի նյութականը` փողի առավելությունը, բայց ես կարծում եմ, որ ինչպես փետրվարի18-ին բոլորի անհավատության դիմաց հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը կոնկրետ հաղթանակ գրանցեց, ես կարծում եմ, որ Երեւանի ժողովուրդը նույնպես մայիսի 5-ին ունակ է անակնկալ մատուցել: Ավելին ես չեմ կարող ասել, բայց ես գիտեմ, որ ամեն մեկը, անգամ նրանք, ովքեր չմասնակցեցին նախագահական ընտրություններին ինչ-ինչ պատճառներով, հիմա, որ վերամասնակցում են քաղաքական գործընթացներին ամեն մեկն ունի իր մոտեցումը, իր գաղափարախոսությունը, բոլորն էլ հարգելի մրցակից են` մեկը ադմինիստրատիվ ռեսուրս` ուսուցիչներ, զանգեր, սպառնալիքներ, մյուսը` փող: Իսկ մենք ոչ ադմինիստրատիվ ռեսուրս ունենք, ոչ էլ` փող: Ունենք հիմա այդ շարժումը, եւ ես կարծում եմ, որ ինչ էլ մտածի այս կամ այն կուսակցությունը կամ այս կամ այն թերթը, մայիսի 5-ին ազատ, արդար ընտրությունների դեպքում դուք կտեսնեք, որ ՙԲարեւ, Երեւան՚-ը կգրանցի շատ հաջող հաղթանակ՚:
ՙԻրավունք՚-ի հարցին, թե ով է ՙԲարեւ, Երեւանի՚ դաշինքի քարոզչական պաստառի հեղինակը, որտեղ Արմեն Մարտիրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը միմյանց ձեռք են սեղմում, վերջինս  պատասխանեց. ՙՄի քարոզչական երիտասարդական խումբ կա, Դավիթ Սանասարյանն է նախաձեռնողը: Դուր չեկա±վ, չափազա±նց սիրալիր էր այդտեղ՚:
Հիշեցնեմ, որ այս պաստառը բավականին քննարկումների պատճառ էր դարձել, դրան անդրադարձել էր նույնիսկ ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը, ով իրեն թույլ էր տվել ասել, որ ինքն այն տղամարդը չէ, որ ուրիշ տղամարդու ձեռքը բռնի նկարվի:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles