Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՕԵԿ-Ի ՄՈՏ ՈՒՂԵՂԻ ՄԹԱԳՆՈ՞ՒՄ Է

$
0
0

ՕԵԿ-Ի ՄՈՏ ՈՒՂԵՂԻ ՄԹԱԳՆՈ՞ՒՄ Է

ՕԵԿ վարչության անդամ, Երեւանի ավագանու թեկնածու ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻ վրա կարծես ընդդիմադիրի ՙփոշի՚ է նստել: Վերջինս ընտրաձայն թռցնելու գզվռտոցի մեջ, մեղմ ասած, կորցրել է իրեն ու տարօրինակ հայտարարություններ է անում: Անդրադառնալով գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Հ.Շահինյանը նշել է. ՙՆրա վերաբերյալ թող դատախազությունը ուսումնասիրություն կատարի՚:
Թե արդյո՞ք ՀՀԿ-ն չի պատրաստվում բացատրություն պահանջել իր կոալիցիոն գործընկերոջից այսպիսի արտահայտություն անելու համար, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
- Քանի որ ընտրական գործընթացները ենթադրում են երբեմն նաեւ հիշողության, մի շարք այլ երեւույթների մոռացություն եւ ուղեղի մթագնում, ուստի` թող անցնեն ընտրական պրոցեսները: Եվ, երբ այն խոսքերը, այն պնդումները, որոնք կանեն նաեւ որպես մտահոգ քաղաքացի, ինչպես իրենք ներկայանում են, նաեւ ընտրական գործընթացից հետո, ապա նոր մենք կդիտարկենք, այսպես ասած, անհիմն քայլ է, թե ինչ է: Մենք հասկանում ենք, որ երբեմն նաեւ  հալածյալի, ընդդիմադիրի կեցվածք ընդունող նմանատիպ մարդիկ ուզում են 1-2 ձայն ավել հավաքել, բայց հավատացնում եմ ձեզ մայիսի 5-ից հետո 6-ն է գալու, եւ այդ չարությունը բոլորովին էլ տեղին չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles