Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Հովիկ Աբրահամյանն որոշ պատգամավորներին տարրական կուլտուրա է սովորեցնում

$
0
0

ովիկ Աբրահամյանն որոշ պատգամավորներին տարրական կուլտուրա է սովորեցնում


Հովիկ Աբրահամյանն իր գործընկերներին տարրական կուլտուրա է սովորեցնում

«Ես պիտի խնդրեմ իմ գործընկերներին՝ տարրական կուլտուրա ունենան, երբ Ազգային ժողովի նախագահը խոսում է, գոնե սպասեն ավարտի խոսքը: Ես հասկանում եմ, որ պատգամավորներն ընդհանրապես մասնակցում են միայն քվեարկությունների համար, և երևի ես որոշում ընդունեմ, որ հարցերն ավարտենք, հետո քվեարկությունները կազմակերպենք»,- Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ, ըստ սովորության, պատգամավորները քվեարկությունների ավարտից հետո մասսայաբար սկսեցին լքել դահլիճը, ինչի արդյունքում աղմուկը խանգարեց նիստը վարող ԱԺ նախագահին, ով այդ պահին փորձում էր հայտարարել քննարկվելիք հարցերի հաջորդականությունը: Այս առաջարկը հավանության արժանացավ Ն.Փաշինյանի եւ ՀՀԿական Մարգարիտ Եսայանի մոտ.

«Ես ուզում եմ իմ գործընկերներին, որ միջանցքով քայլում են, նաև հիշեցնել, որ, ԱԺ կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն, պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Խնդրում եմ բոլոր պատգամավորներին՝ իրենց օրենսդրական գործունեությամբ զբաղվեն և հարգեն իրենց գործընկերներին»,-հայտարարեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ խորհրդարանի քարտուղարությանը հանձնարարում է յուրաքանչյուր նիստին երեք անգամ ստուգել ներկա-բացակաները և այդ տեղեկատվությունըտեղադրել կայքում: «Լրատվամիջոցներին խնդրում եմ ուշադիր լինել և տարածել բոլոր սոցկայքերում, սոցհամակարգերում, սոցցանցերում, որպեսզի ընտրողները մյուս անգամ նման պատգամավորի չընտրեն և չգործուղեն ԱԺ»:

Սակայն, եթե ԱԺ նախագահի կոչից հետո ՀՀԿ խմբակցությունը հիմնականում մնաց դահլիճում, ապա ԲՀԿ-ականները ամբողջ կազմով դուրս եկան դահլիճից՝ թողնելով մեկ ՙհերթապահ՚ պատգամավոր: Ընդդիմադիրները նույնպես սկսեցին կամաց-կամաց դուրս գալ դահլիճից, իր տեղում թողնելով միայն Նիկոլ Փաշինյանին:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles