Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԹՈՂ ՆԱՅԵՆ, ՆՈՐ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ ԱՆԵՆ՚

$
0
0

ՙԹՈՂ ՆԱՅԵՆ, ՆՈՐ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ ԱՆԵՆ՚

ՀԱԿԿ ցուցակում Երեւանի ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանը եւ ՕԵԿ-ի ցուցակում Հովհաննես Շահինյանը ինչ-որ բան չեն կարողանում կիսել ու ընտրել են միմյանց ՙխայթելու՚ տարբերակը: Ի պատասխան Հովհաննես Շահինյանի այն դիտարկման, որ Վ.Խաչատրյանի քաղաքապետ եղած ժամանակ ողջ քաղաքը ավտոտնակապատվեց, վերջինս հայտարարել է, թե Հ.Շահինյանն այն մարդը չէ, որին պետք է արձագանքի:
Թե արդյոք որեւէ անձնական թշնամանք կա ավագանու այս երկու թեկնածուների միջեւ, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.
-Չգիտեմ, ճիշտն ասած, տեղյակ չեմ նրանց հարաբերություններից:
- Ինչպե՞ս եք վերաբերում այս լեզվային փոխհրաձգությանը:
- Դե, ինձ թվում է, այդտեղ արտառոց ոչինչ չկա: Ամեն մեկն իր կարծիքն է հայտնում:
- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՙԻրավունքի՚ հետ զրույցում Հովհաննես Շահինյանը նշել է, թե քրեական հեղինակություններն իր աշակերտներն են:
- Ճիշտն ասած, չեմ լսել ու դժվարանում եմ մեկնաբանել:
- Պարոն Հարությունյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե ավանդների վերադարձի մասին խոսելը զավեշտ է, համամի՞տ եք այս մտքի հետ:
- Յուրաքանչյուր ավանդատու այսօր ցանկանում է իր ավանդի փոխհատուցումը: Եվ շատ մարդիկ դիմում են մեր գրասենյակներ, որպեսզի ստանան ավանդների փոխհատուցումը, եւ այն շատ արագ լինի: Հիմա 60-62 հազար մարդ այս տարի կստանա եւ կավարտվի առաջին էտապը: Հետո երկրորդ փուլը կսկսվի: Ի՞նչ զավեշտի մասին է խոսքը, թող մի հատ մարդկանց նայեն, իրենց հետ խոսեն, հետո եզրակացություններ ու եզրահանգումներ անեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles