Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ  ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

Այսօր՝ մայիսի 5-ին,  Նոր-Խարբերդի 12/34 և 12/37 տեղամասերում  ընտրական գործընթացը ընթանում է բնականոն հունով: Այդ մասին «Իրավունք»-ի հետ զրույցում  նշեցին տվյալ տեղամասերի հնձնաժողովների նախագահներ՝ Աշոտ Կիրակոսյանը և Սուրեն Մարտիրոսյանը:

Սուրեն Մարտիրոսյանը հավելեց, որ իրեն անհանգստացնում են միայն մարդկանց կուտակումները դրսում, իսկ տեղամասի ներսում վերահսկողությունը խիստ է և իրականացվում է հավուր պատշաճի:

Ժամը 16:00-ի սահմաններում տվյալ տեղամասերում արդեն հասցրել էին քվեարկել մոտ 1200 քաղաքացի: Տեղամասում աշխատում  են վստահված անձինք գրեթե բոլոր ներկայացված քաղաքական ուժերի կողմից, բացառությամբ՝ «Առաքելություն» կուսակցության:

«Իրավունք»-ի հարցին, թե ինչպես է ընթանում քվեարկությունը, վստահված անձինք՝ այդ թվում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի, պատասխանեցին, որ քվեարկությունը ընթանում է բնականոն հունով և ոչ մի արտառոց բան չի նկատվում:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles