Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍԵԼԻ ԷՐ

$
0
0

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍԵԼԻ ԷՐ

Այսօր «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքյանդր Իսկանդարյանը բացատրելով Երևանի Ավագանու ընտրություններին ընդդիմադիր ուժերի տարած ձայների սակավությունը նշեց. «ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իմ նախընտրական կանխատեսումները ճիշտ էին: Այսօր ՀՀԿ-ն գրավել է ողջ դաշտը և մենք մտնում ենք մի նոր փուլ՝ հաշվի առնելով, որ առաջիկա 4 տարիներին  չեն լինելու ընտրություններ, իսկ քաղաքական ուժերը փորձելու են գտնել համագործակցության եզրեր»:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր թիմով չկարողացան այնպես աշխատել, որ նախագահական ընտրություններից հետո նրա շուրջը հավաքված մարդիկ ժամանակի հետ չհեռանան հրապարակից: Դրա համար պետք էր աշխատանք, կոնկրետ քայլեր, որը չարվեց:

Ինչ վերաբերվում է Դաշնակցությանը, ապա ըստ քաղաքագետի Երևանը երբեք էլ նրանց ուժեղ տեղը չի եղել, նրանք սովորաբար ավելի շատ ձայներ են հավաքում մարզերում:

Նա հավելեց, որ. «Եզրահանգումը, որ պետք է անեն բոլոր քաղաքական ուժերը՝ բացի հաղթանակած Հանրապետականի այն է, որ մեր երկրում արդեն չեն աշխատում, կամ շատ վատ են աշխատում այդ լատինաամերիկյան մեխանիզմները, երբ մարդիկ  խաղադրույք են կատարում մեկանգամյա ընտրական ռազմավարության վրա: Այսինքն, մեկ անգամ ընտրությունների ժամանակ մենք բոլորս կլարվենք, ընտրությունները կանցնենք, դրանից հետո կունենանք հեղափոխություն, կգանք իշխանության և ամեն ինչ լավ կլինի: Չե՛ք գա, դա իրագործելու համար աշխատել է պերք ամեն օր, և ո՛չ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում: Պետք է ստեղծել միջավայր, երբ կուսակցությունները աշխատում են ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաև դրանց արանքում՝ պառլամենտում, տարբեր հարթակներում»:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles