Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿ-Ը ՍՏԱՑԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉԻՆ ԱՐԺԱՆԻ Է

$
0
0

ՀԱԿ-Ը ՍՏԱՑԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉԻՆ ԱՐԺԱՆԻ Է

ՀԱԿԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին ցույց տվեց, որ լավագույն դեպքում կարող է լինել Ազատության հրապարակում, բայց ոչ երբեք քաղաքապետարանում: Իսկ թե արդյոք ՀԱԿ կուսակցության խայտառակ արդյունքը օրինաչափ չէր, ՙԻրավունքը՚ հարցրեց ՀԱԿ դաշինքի անդամ, ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻՆ.
-Եթե ընտրություն չկա, արդյունքը պարզ է, որ խայտառակ կամ կլինի, կամ չի լինի: Ընտրություն չի եղել, այլ եղել է ընտրակաշառքի բաժանում, վարչական ռեսուրսի օգտագործում եւ թվանկարչություն: Բնականաբար, արդյունքում ՀԱԿ-ը ստացել է այն, ինչ-որ, երեւի, այս վերջին երկու տարվա ընթացքում քաղաքական գործընթացներով իր հանգուցալուծումն էր:
- Գուցե, նորաստեղծ կուսակցություն էր ու դրա համար չկարողացավ անցողիկ շեմն ապահովել:
- Բայց ինչու է նորաստեղծ, 20 տարվա կենսագրություն ունի, Երրորդ հանրապետության հիմնադիր կուսակցությունն է եղել: Բոլոր դեպքերում իրենց ասածը իրենց հետ չի: Իրենց հետ է այն, որ կուսակցության անունը վերջին հինգ տարվա Հայ ազգային կոնգրես դաշինքն է, բայց հիմնական ուժը Հայոց համազգային շարժում կուսակցությունն է: Բոլոր դեպքերում ընտրություն ասվածը խիստ հարաբերական է, բայց նույնիսկ իշխանությունները գիտեն, թե որ կուսակցությանն ինչ թվեր դնեն, որպեսզի իրենք ե°ւ հասարակության համար, ե°ւ իրենց համար, թեկուզ դժգոհելով` ընկալելի լինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles