Image may be NSFW.
Clik here to view.
Որոշ քաղաքական գործիչներ երբեմն առավել քան զարմանալի արտահայտություններ են իրենց թույլ տալիս: Այսպես, ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկ մասնավորապես ասել է. ՙԱռավոտվանից ՙՖեյսբուքում՚ այս ընտրությունների հետեւանքով Հայաստանից հեռանալ ցանկացող մարդկանց գրառումներ եմ կարդում: Մյուս ընտրություններին երկրում էլ մարդ չի մնա` բացի հանրապետականից: Փաստորեն` սա մենակ իրենց երկիրն է՚: Այն, որ ՙՖեյսբուքում՚ այդպիսի գրառումների հեղեղ կար, դա փաստ է, սակայն զարմանալի է, որ խորհրդարանում պատասխանատու պաշտոն զբաղեցնող տիկինը դրանք հալած յուղի տեղ է ընդունել ու չի կարողացել կամ չի ցանկացել նկատել, որ դրանք մեծամասամբ ոչ թե ռեալ մարդկանց, այլ ֆեյսբուքյան կեղծ էջերի կամ, այսպես կոչված, ՙֆեյքերի՚ գրառումներ են, ու շատ դեպքերում արված են պարզ պատճենահանման եղանակով:
Clik here to view.
