ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ՉԵՆ ԷԼ ԼՍԵԼ
Լեռնային Ղարաբաղում զինծառայության ժամանակ ինքնասպան եղած զինվորի թեման թեժ քննարկման առարկա է: Լրատվական կայքերից մեկը թեմային անդրադարձ կատարելով պնդել էր, թե հենց տվյալ գործով քրեական աճպարարություններն են պատճառ դարձել, որ պաշտոնանկ արվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, եւ իբր հարցին խառնվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ճշտելու համար` արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, զրուցեցինք ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ, սակայն. ՙՆման բան չկա, անգամ չգիտեմ, թե ով է այդ անձը: Առաջին անգամ եմ այդ մասին լսում, համապատասխան կառույցները զբաղվում են դրանով, ի±նչ կապ ունի նախագահն այստեղ՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ