Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

“ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐ” ԽՄԲԱՔԱՆԴԱԿԻ ԱՎԵՐՄԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԻՈՍԻՖ ԿԱԲԶՈ՞ՆՆ Է ԿԱՆԳՆԱԾ

$
0
0

“ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐ” ԽՄԲԱՔԱՆԴԱԿԻ ԱՎԵՐՄԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԻՈՍԻՖ ԿԱԲԶՈ՞ՆՆ Է ԿԱՆԳՆԱԾ


Մինչ ազգովի տարված էինք Երեւանի ավագանու ընտրություններով, Պռոշյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցի մերձակա տարածքում՝ շինարարական ցանկապատից այն կողմ, ավերվում ու թալանվում էր 1984թ-ին տեղադրված  «Լեռնային պար» խմբաքանդակը: Արդյունքում արձանի նախկին տեսքի 20 տոկոսն է մնացել:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի մայիսի 8-ին կայացած նիստում բուռն քննարկում ծավալվեց վերոնշյալ վանդալիզմի հետ կապված:  Պարզվում է, որ խմբաքանդակի «խոշտանգումները» սկսվել է այն ժամանակ, երբ ի հայտ է եկել «Դվին» հյուրանոցի նոր սեփականատերը: Նիստի ժամանակ ՀՀ  մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշեց, որ 2004 թ-ից ՀՀ կառավարության որոշմամբ «Դվին» հյուրանոցային համալիրը վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ին, որն այժմ կոչվում է «ՍԻ ՍԻ ՋԻ կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ: Ի դեպ, այս ՍՊԸ-ն ըստ տարածված լուրերի, որը հնչեց նաեւ խորհրդի նիստում, պատկանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնին: Թեպետ նշենք, որ դեռեւս անցած տարի կայացած ասուլիսի ժամանակ վերջինս հերքել էր «Դվին» հյուրանոցի սեփականատեր լինելու լուրերը եւ նշել. «Ցավոք, «Դվին»  հյուրանոցն իմը չէ»:

Ըստ  պղնձաձույլ քանդակի հեղինակ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ. «Ընդհանրապես, պետությունը պետք է գունավոր մետաղի ընդունման կետերը փակի, որովհետեւ  սա միայն  նպաստում է գողությունների շատացմանը: Բայց, մենք ասում ենք, մենք լսում, սակայն, քանի դեռ այդ գունավոր մետաղի վաճառքով զբաղվում են այնպիսի հնարավորությունների տեր մարդիկ, որոնց բիզնեսը փակել հիմա հնարավոր չէ,  բոլոր հուշարձանները շարունակելու են գտնվել վտանգի տակ»:  Ի վերջո, Հանրային խորհրդի անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆՆ առաջարկեց. «Քանի որ, փաստորեն, սա եզակի դեպք չէ եւ նույնիսկ հիշեցինք, որ Պանթեոնում՝ մեր սրբության սրբոցում էլ է նման բան եղել, Սեւանի ճանապարհին էլ, ինչպես նաեւ բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել՝ քաղաքային գերեզմանոց եւ այլն, եւ այլն, առաջարկում եմ, որպեսզի մենք շատ խիստ ձեւով այս երեւույթի մասին գրենք որոշում եւ, անպայման, ուղղարկենք այն կառավարությանը կամ ՀՀ նախագահին՝ ուշադրություն հրավիրելով  նման երեւույթների վրա: Երկրորդ խնդիրը, որը պետք է բարձրացնենք, վերաբերում է անավարտ շենքերին: Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ Հայաստանում այդպիսի օրենք չկա, բայց, օրինակ, որեւէ մի կարգին երկրում, երբ սեփականաշնորհում եք տարածք կամ կատարում եք շինարարություն, պայմանագրային կետերից ամենախստագույնն այն է, թե ինչքան ժամանակում եք այդ շենքը կառուցելու: Եթե ժամկետը խախտվում է, դրան հաջորդում են տուգանքները եւ այլն: Իսկ Հայաստանում այսօր հազարավոր կիսավեր, քանդված վիճակում շենքեր են գտնվում մեր աչքի առաջ՝ վերածվելով գերեզմանոցի: Եթե նորմալ պայմանագիր ունենայինք, ապա «Դվինի»  սեփականատերը Մոսկվայում չէր երգի, այլ կգար ու կզբաղվեր իր գործով: Սակայն, այդպիսի օրենք Հայաստանում գոյություն չունի, բայց այդ օրենքի անհրաժեշտությունն այսօր օրվա խնդիր է»:

Մեզ մնում է հուսալ, որ Հանրային խորհրդի որոշումը կսթափեցնի ազգի տականքին, ով պետական արժեքների վրա ձեռք է բարձրացնում, եւ լիահույս լինել, որ խելամիտ ժամկետներում կվերականգնվի ու հանրությանը կվերադարձվի «Լեռնային պարը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles