Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՙԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՚

$
0
0

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՙԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՚

Այս օրերին Գյումրիում քիչ չեն խոսակցություններն այն մասին, որ քաղաքում վիճակը ծայրահեղ լարված է ու ամեն պահ սպասվում են նոր բախումներ: ՙԳյումրիում բացարձակ ոչ մի լարվածություն չկա, մարդիկ զբաղված են իրենց խաղաղ, առօրյա կյանքով՚,- անդրադառնալով այդ խոսակցություններին նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա նաեւ հավելեց.
- Հնարավոր է, որ մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ մնացած լինի ապրիլի 23-ի` օրը ցերեկով տեղի ունեցած միջադեպը, բայց  հավաստիացնում եմ Ձեզ, որ այդ օրվա միջադեպից հետո որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել Գյումրիում, որը լարվածության առիթ կտար: Իսկ միջադեպի հետ կապված հետքննությունը շարունակվում է, բոլորս սպասում ենք իրավապահ մարմինների վերջնական գնահատականին:
Նշենք, որ Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը եւս ՙԻրավունքի՚ հետ զրույցում վստահեցրեց. ՙԳյումրիում խաղաղ մթնոլորտ է տիրում, վախենալու, լարվելու որեւէ պատճառ գյումրեցիները չունեն՚:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles