Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՄԵՆԱՃԻՇՏ ՔԱՅԼԸ ԿԼԻՆԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼԸ

ԱՄԵՆԱՃԻՇՏ ՔԱՅԼԸ ԿԼԻՆԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼԸ

Image may be NSFW.
Clik here to view.

Վերջերս լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառել սահմանային գոտում կանխարգելիչ միջոցառումների հնարավորությունը: Ըստ նախարարի. "Ոչինչ չի կարելի բացառել, քանի որ սահմանների պաշտպանության եւ զինված ուժերի ներգրավման գործընթացում տարատեսակ միջոցառումներ են նախատեսված, որոնք ուղղված են ինչպես պաշտպանությանը, այնպես էլ հարձակման կանխարգելմանը":
Իսկ թե ինչպիսի՞ պոտենցյալ գործընթացներ են ընթանում սահմանում, եւ ի՞նչ էր նշանակում նախարարի պատասխանը, "Իրավունքը" պարզեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ.

- Մոտավորապես մեկ ամիս առաջ խոսք էր գնում, որ թշնամու հատուկ ջոկատների կողմից իրենց պատկանող տեխնիկայով շարժումներ են նկատվում: Դա այն տեխնիկան չէ, որ սովորական բանակն է օգտագործում: Սա, իսկապես, լուրջ բան է, որովհետեւ հատուկ ջոկատները հիմնականում ոչ թե մեծ ռազմական գործողություն կատարելու նպատակ են հետապնդում, այլ սադրիչ հարձակման համար են, ասենք, ինչ-որ մի գյուղ մորթել-կոտորելու եւ այլն, այսինքն` այն, ինչ պետք է եղել թուրքերին դարեր շարունակ: Իմ տվյալներով դեռ մեկ ամիս առաջ մեր բանակի զգոնությունն ավելի  բարձրացրած է, եւ հետեւում են բոլոր այդ շարժումներին, որոնք կատարվում են սահմանային գոտում: Իհարկե, դա պատերազմի նշան չէ, բայց, այնուամենայնիվ, այն կարող է վտանգ ներկայացնել իրենից թե՛ մեր զինվորների, թե՛ մեր խաղաղ բնակչության համար: Ըստ երեւույթին, շարժումները դեռ շարունակվում են, այդ վտանգը դեռ կա, եւ այն ժամանակ էլ ասվեց, որ կանխարգելիչ հարված կհասցնենք այդ կուտակումներին: Պետք է նշեմ, որ միջազգային օրենքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը այդ իրավունքը Հայաստանին տալիս է: Այդ հոդվածն իրավունք է տալիս դիմել ինքնապաշտպանության եւ կանխարգելիչ, նույնիսկ զգուշացնող հարվածներ հասցնել:
- Իսկ այս պահի դրությամբ հստակ վտանգ կա՞:
- Մեր սահմաններին ես ոչ մի վտանգ չեմ տեսնում, սակայն առանձին հատվածներում, առանձին գյուղերի վրա կրակոցներ բացել եւ այլն, հնարավոր է: Եվ դա հնարավոր է, հատկապես այն ժամանակ, երբ աշխարհի քաղաքական ուշադրությունը բեւեռվում է դեպի մեր տարածաշրջանը: Համարում եմ, որ ամենաճիշտ քայլը կլինի հենց այդ կանխարգելիչ հարվածները հասցնել այն կուտակումներին, որոնք իրենցից կարող են վտանգ ներկայացնել մեր ժողովրդի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles