Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ

$
0
0

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը հատուկ ծրագրով կմիանա <<Թանգարանների եվրոպական գիշեր>> նախաձեռնությանը` իր այցելուներին առաջարկելով <<Հնագիտությանը հյուր>>, <<Թատրոնին հյուր>>, <<Կինոյին հյուր>> և <<Քաղաքը երգերում>> միջոցառումների շարքը` <<Բացահայտիր մայրաքաղաքի բնօրրանը գիշերային լույսերի մեջ >> կարգախոսի ներքո:

Թանգարանների գիշերը Էրեբունիում կմեկնարկի հնագիտությանը նվիրված ուսուցողական դասով: Ապա, թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնելու պատիվը կվստահվի պատանի հնագետներին, ովքեր էքսկուրսիա կվարեն դպրոցահասակ այցելուների համար: Մշտական ցուցադրությունից զատ, ժամանակավոր ցուցասրահում այցելուն կարող է դիտել <<Հողի հիշողությունը. Արցախ>> ցուցահանդեսը և, միաժամանակ, <<Մայաներին որոնելիս>> ֆիլմը` արվեստին նվիրված ֆիլմերի <<ՌՈԼԱՆԴ>> աշխարհահռչակ հավաքածուից: 
Իսկ 20:00-ից Էրեբունին կվերածվի բեմի` հյուրընկալելով Երևանի քաղաքապետարանի <<Պատանի հանդիսատեսի>> և Երևանի մնջախաղի պետական թատրոններին: Բեմական կատարումները կավարտվեն <<Քաղաքը երգերում>> երաժշտական ամփոփումով` ներկայացնելով հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանին: 
Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կավարտվի կեսգիշերին` Էրեբունի ամրոցի բարձրունքից Երևանի համայնապատկերի դիտումով: 
<<Թանգարանների եվրոպական գիշեր>> նախաձեռնությունն իրականացվում է 9-րդ անգամ: Այն գնահատվում է որպես Եվրոպայի ամենասիրելի մշակութային միջոցառումներից մեկը: 
Անցյալ թանգարնային գիշերին Էրեբունի արգելոց-թանգարանն ունեցել է 1465 այցելու:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles