Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ-Ն ԵՎ ՀՅԴ-Ն ՄՐՑՈՒՆԱԿ ՉԵՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ

$
0
0

ԲՀԿ-Ն ԵՎ ՀՅԴ-Ն ՄՐՑՈՒՆԱԿ ՉԵՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Այսօր աղաքագետ և ընտրական տեխնոլոգիայի փորձագետ Արմեն Բադալյանը խոսելով հետընտրական իրավիճակի մասին ասաց, որ «ինչպիսի հասարակություն ունենք, այնպիսին էլ ընտրական համակարգ ունենք, այնպես չի, որ մեր հասարակությունը գերազանց հասարակություն է»:

Քաղաքագիտական տեսանկյունից աշխարհի բոլոր երկրներում լինում է երկու կարգավիճակ՝  իշխանություն կամ ընդդիմություն: Զուտ քաղաքագիտական տեսակետով այսօր իշխանություն են ՀՀԿ-ն, նրան կից գործող ՕԵԿ-ը ու այն կուսակցությունները, որոնք ՀՀԿ խմբակցության մեջ են: Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, ապա.

«Մենք տեսելենք մարդկանց, ովքեր գոռում էին, որ իրենք ընդդիմություն են, լավ հանրահավաքներ, ցույցեր էին անում, բայց հետո խմբակցությունում հայտնվեցին Հանրապետականի հետ»:

Նա նաև նշեց, որ ընտրություններին կարևոր չէ իշխանություն, թե ընդդիմություն՝ կարևորը մրցունակ լինելն ու ընտրազանգվածի հետ ճիշտ աշխատելն է: Եթե չես կարողանում աշխատել ընտրազանգվածի հետ, չես կարող կշիռ ունենալ, անկախ նրանից ընդդիմություն ես քեզ հայտարարում, թե ոչ: Այս տեսանկյունից ԲՀԿ-նև ՀՅԴ-ն քարոզարշավի ընթացքում բավական սխալ քայլեր արեցին: Հենքը դրեցին ՀՀԿ-ի դեմ հակաքարոզչության վրա: Արդյունքում պարզ դարձավ, որ նրանք այդքան էլ մրցունակ չեն այս պահին:

Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի վերածննդին, ապա քաղաքագետը ասաց.«ՀՀՇ-ն  կլինի հերթական մեռելածին կուսակցությունը, որոնք գրանցվում են սակայն չեն գործում»:

Նա համոզմունք հայտնեց, որ. « Մայիսի 5-ի ընտրությունները ցույց տվեցին, որ երկրում մնացել են միայն փող վերցնողները, նրանք ովքեր փող են վերցնում ու գնում ընտրելու: Գիտակից մասը պակասում է, այս ընտրությունները ցույց տվեց, որ խոտաբույսի բիոմասան շատացել է»,-քաղաքագետը նշեց, որ արտագաղթը երկրից կշարունակվի, քանի որ Հայաստանի հասարակությունը այսօր 88թ.-ի հասարակությունը  չէ, միայն ազգանունների «յան» մասնիկն է մնացել, մնացած ամեն ինչը փոխվել է:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles