ԻՆՉՈՒ ԷՐ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱԾ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ
ԲՀԿ Երեւանի ավագանու ցուցակում ընդգրկված պատգամավորները նախընտրեցին պահպանել պատգամավորական մանդատները` հրաժարվելով ավագանու մանդատներից: Այս առումով, երեկ թեպետ կրկնակի տոն էր ԱԺ ԲՀԿ պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ համար` ե°ւ եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու, ե°ւ մանդատը վայր չդնելու առումով, սակայն վերջինս բոլորովին էլ տոնական տրամադրություն չուներ: Դեռ ավելին, նա բուռն քննարկումների մեջ էր ԲՀԿ առաջնորդի մոր` տիկին Ռոզայի հետ: Մինչդեռ ՙԻրավունքի՚ հարցերից խուսափեց` նշելով, թե ուզում է օրը տոնական մնա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ