Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ" ՀԱՄՈՒՅԹԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է "ԳՐԱՆ-ՊՐԻԻ"

$
0
0

"ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ" ՀԱՄՈՒՅԹԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է "ԳՐԱՆ-ՊՐԻԻ"

Հայաստանի պարարվեստի <<Բարեկամություն>> պետական համույթը մասնակցեց ՝ 2013թ-ի ապրիլի 26-29-ը Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած <<Ֆոլկլյորից մինչև մոդեռն>>` <<Սուպեր պար>> պարի միջազգային փառատոն-մրցույթին, որտեղ և արժանացավ <<Գրան Պրիի>>:

Այդ մասին <<Իրավունքին>> հայտնեցին համույթի մամուլի ծառայությունից: 
<<Ֆոլկլյորից մինչև մոդեռն>> պարի միջազգային փառատոն-մրցույթի նախաձեռնողները և կազմակերպիչներն էին <<Ինտերասպեկտ>> պրոդյուսերական կենտրոնը՝ <<Ֆոլկլյոր ֆեստիվալների Եվրոպական ասոցիացիայի>> հետ համատեղ:
Մրցույթ-փառատոնին մասնակցում էին 34 պարային կոլեկտիվներ ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ Անգլիայից, Նիդեռլանդներից, Հունաստանից, Իսրայելից, Լատվիայից, Ռոսաստանից, Հայաստանից և այլն:
Փառատոն-մրցույթի բացումը տեղի ունեցավ ապրիլի 26-ին, որտեղ <<Բարեկամություն>> համույթը ելույթ ունեցավ <<Գարուն-Երևան>>, <<Զարթոնք>> պարային համարներով:
Առաջին իսկ ելույթից <<Բարեկամություն>>-ը հմայել է օտարազգի հանդիսատեսին և ժյուրիի անդամներին իր կատարողական բարձր արվեստով, յուրաոճ բեմադրություններով և բարձրաճաշակ հագուստներով:
Մրցույթի առաջին փուլը տեղի ունեցավ ապրիլի 27-ին, որտեղ <<Բարեկամություն>> համույթը ելույթ ունեցավ՝ <<Ազգագրական պարերի շարան>>, <<Աշխարհումս>> պարային համարներով:
34 մասնակից կոլեկտիվներից միայն 13-ը անցան մրցութային երկրորդ փուլ:
Ապրիլի 28-ին <<Բարեկամություն>> համույթը մասնակցեց նաև ոչ մրցութային <<Միացյալ համերգին>>, որտեղ մասնակցում էին հրավիրված պարային կոլկետիվներից լավագույնները:
Մրցութային երկրորդ փուլը տեղի ունեցավ ապրիլի 29-ին, որտեղ <<Բարեկամություն>> համույթը ներակաացավ <<Մեր դարը>> պարային համարով:
Նույն օրը, հայտարարվեցին հաղթողների անունները: <<Բարեկամություն>> պետական համույթը, որը բացի գլխավոր <<Գրան Պրի>> մրցանակից, արժանացավ նաև ևս երկու մրցանակների՝ 1-ին դափնեկիր՝ <<Ժողովրդական խորեոգրաֆիա>> (Էթնիկ պարեր և ստիլիզացիա) ոճում և <<Լավագույն բեմական հագուստներ>> մրցանակին:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles