ՙՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄԷ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՉՆՍՏԵԼ՚
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն երբեւէ չի դառնա ընդդիմություն, քաղաքական դաշտում հուզել է շատերին: Դաժան իրականությունն այդպես էլ չկարողացավ մարսել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿԿ փոխնախագահ Լյովիկ Զուրաբյանը: Ըստ նրա` որքան էլ, որ ԲՀԿ-ն նշի, որ ընդդիմություն չի դառնա, միեւնույնն է` այն ընդդիմություն է: Թե ինչ է նշանակում քաղաքական գործչի նման պահվածքը, արդյո±ք այն խորը ընկճախտի դրսեւորում չէ` ճշտեցինք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ.
- Կարծում եմ, որ այստեղ կա ցանկալին որպես իրականություն դարձնելու ներքին տենդենց: Նրանք հույսեր ունեին, որ ԲՀԿ-ի միջոցով որոշ հարցեր կլուծեն, եւ այն բոլոր ծրագրերը, որոնք կապել էին տվյալ կուսակցության հետ, պարոն Ծառուկյանի հայտարարությամբ չեզոքանում են: Քանի որ դա իրենց համար նպաստավոր չէ, ապա ցանկալին ներկայացնում են որպես իրականություն: Ախտաբանական տերմիններ օգտագործելուն դեմ եմ: Երբ մարդիկ հայտնվում են պրոբլեմատիկ իրադրության մեջ, իրենց նպատակներին գնալու ճանապարհին, իրենք իներցիայով կարող են սեփական դիրքորոշումները պահպանել: Սա նշանակում է իրականության հետ հաշվի չնստել:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
↧
ՙՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄԷ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՉՆՍՏԵԼ՚
↧