Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿ-Ը ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

$
0
0

ՀԱԿ-Ը ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Այսօր Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադառնալով ավագանու ընտրություններին ասաց, որ փետրվարյան և մայիսյան ընտրություների միջև զգացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած քվեների ահռելի  տարբերություն: «Երբ կուսակցությունը աշխատում է ընտրությունից ընտրություն հետևանքն այսպիսին է լինում: Հանցն այն է, թե ինչ կլինի սրանից հետո, կձևավորվի լուրջ ընդդիմադիր  ուժ, թե ոչ»: Քաղաքագետը նշեց, որ քաղաքական և սոցյալական դժգոհությունները պետք է տարանջատել, սոցյալական դժգոհությունը առկա է միշտ, կյանքի տարբեր բնագավառներում, բայց պետք է ճիշտ հնար մտածել դա քաղաքական դաշտում օգտագործելու համար.« Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ օգտագործել իր շուրջը համախմբված մարդկանց դժգոհության ալիքը»:

Խոսելով ՀԱԿ-ի մասին Ալեքսանդր Իսկանդարյանը ասաց, որ այն ընդդիմություն չէ, այն ընդդիմանում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությանը» և նրանք այդպես  պայքարում են միմյանց դեմ:

«Իրավունք»-ի հարցին, թե ինչպիսի՞ն է ԲՀԿ-ի ներսում գոյություն ունեցող քաղաքական թևի վրա բիզնես թևի ազդեցությունը, Ալեքսանդր Իսկանդարյանը ասաց.

« Կուսակցություններ, որոնք բաժանված չեն ներսում և միանձնյա է որոշումներն ընդունվում լինում են կոմունիստական և ֆաշիստական երկրներում: Որովհետև այնտեղ որոշումները ընունում է մեկ մարդ: Ցանկացած այլ իրավիճակում, այլ երկրներում գոյություն ունեն հակասություններ, այլ կերպ չի լինում: Հակասություններ գոյություն ունեն ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներսում, բացառապես բոլոր քաղաքական կուսակցությունների ներսում, դա կլասիկա է: Իսկ հայկական քաղաքական  կուսակցությունները Մարսի վրա չեն ապրում և այդ ամենը նրանց ևս չի շրջանցում»:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles