Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԲՀԿ-ՈՒՄ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷ

$
0
0

ԲՀԿ-ՈՒՄ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷ

Երեւանի ավագանու ընտրությունների ավարտից հետո ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը երկար ժամանակ տարակուսանքի մեջ էր. վերցնել ավագանու մանդատը, թե չվերցնել: Տվյալ հարցի շուրջ ճշտումներ կատարելու համար զրուցեցինք ԱԺ ԲՀԿ պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ. ՙՈրեւէ քննարկում դեռ չենք ունեցել Երեւանի ավագանու մանդատների վերաբերյալ, իսկ խմբակցության ղեկավարի ընտրության հարցի վերաբերյալ էլ, կարող եմ ասել միայն այն, որ  կհավաքվի ավագանու կազմը, եւ նրանք էլ կընտրեն, հիմա չեմ կարող որեւէ բան ասել՚:
Իսկ Ստյոպա Սաֆարյանի առաջարկած էֆեկտիվ ձեւաչափի պահով, ԲՀԿ-ՙԲարեւ Երեւան՚ դաշինքի մանդատները չվերցնելու վերաբերյալ Ս. Մարգարյանը նշեց. ՙԻնչքան գիտեմ, մեզ որեւէ մեկը չի դիմել այդ հարցով, իսկ եթե դիմեն էլ` կտեսնենք, թե ինչ կանենք, հիմա չեմ կարող ասել՚:
Հետաքրքիրն այն է, որ Մարգարյանի հետ ունեցած Երեւանի ավագանու մանդատները վերցնելու վերաբերյալ զրույցից որոշ ժամանակ անց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հարցազույցներից մեկում նշել էր, որ նրանք պատրաստ են աշխատել եւ վերցնելու են մանդատները: Փաստորեն դուրս է գալիս, որ ԲՀԿ-ում մեկը մյուսից խաբար չէ, կամ էլ կամային որոշումներ է կայացվում` առանց որեւէ քննարկման:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles