Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՀՇ-ԱԿԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆԸ ԱՅԼԵՎՍ «ՀՈՄԱՆԻՇ» ՉԵՆ

ՀՀՇ-ԱԿԱՆԸ ԵՎ  ԼԵՎՈՆԱԿԱՆԸ ԱՅԼԵՎՍ «ՀՈՄԱՆԻՇ»  ՉԵՆ

Image may be NSFW.
Clik here to view.
Այսօր Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ ՀՀՇ-ն վերջին շրջանում լքված և փակված էր, նա ասաց, որ որոշ մարդիկ կարծում են, թե իրենք իրավունք ունեն 88թ.-ի շարժումով ծնված,այդ մեր համաժողովրդական շարժումը ներկայացնող կուսակցությունը փակել: Նա հավաստեց, որ իրենք պատրաստ են  աշխատել՝ վերականգնելու համար այդ պատմական անունը կրող կուսակցությունը:

Նա նշեց, որ ինքն ու իր ընկերները լքել էին ՀՀՇ-ն քանի որ .«Չէինք ցանկանում խանգարողի խարանը վորցնել մեզ վրա, մենք թույլ տվեցինք, որ ՀԱԿ-ը շարունակի իր պայքարը և ժամանակը գնահատական կտա՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ»:

«Իրավունք»-ի դիտարկմանը, որ ժողովրդի մեջ «լևոնական» և «ՀՀՇ-ական» բառերը կարծես թե հոմանիշ են դարձել, բացի այդ 89թ.-ին հենց Լևոն Տեր-Պետրոսյանը  հիմնեց ՀՀՇ-ն, հիմա ինչպե՞ս առանց Տեր-Պետրոսյանի ՀՀՇ կլինի, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց.

«Հենց դա է խնդիրը, որ կուսակցությունը Հայաստանում փորձում են կապել անձի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանը չէր, որ ստեղծել է ՀՀՇ-ն, դա մի մեծ խումբ էր, որի մեջ ղեկավար դեր ուներ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Չգիտեմ պտմության դասագրքերում ինչպես է տրված հիմա, բայց շարժումը նաև մեծ զարթոնք ունեցավ այն ժամանակ, երբ որ Ղարաբաղ կոմիտեն գտնվում էր բանտերում, երկու պատճառով, որ ի վերջո երբ որ կան քաղբանտարկյալներ քաղաքական միտքը, քաղաքական շարժումը, ժողովրդի ըմբոստությունը ավելանում է»: - Նա հավելեց, որ.«Լեռնային Ղարաբաղ վերադառնալուց հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ը արդեն թույլ էր տվել քաղաքական, հասարակական կազմակերպությունների ձևավորմանը, մենք գնացինք այդ ճանապարհով և 89թ.-ի նոյեմբերին բոլորս միասին հիմնեցինք ՀՀՇ-ն: Այդ համագումարի մասնակիցների թիվը եղել է 1100 հոգի:- Նա նաև նշեց, որ իրեն ժամանակին հարց են տվել, թե ինչու կա երեք ՀԱԿ՝ ՀԱԿ դաշինք, ՀԱԿ-կուսակցություն և ՀԱԿ-խմբակցություն, ինչի ի պատասխան ինքն ասել է.« Այնտեղ, որտեղ որ Լևոն Տեր-Պետրոսյանն է, այնտեղ էլ ՀԱԿ-ն է: Հիմա, Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրը չկա և վաղուց չկար: 98թ.-ից այն ժամանակաշրջանը, որ որոշ մարդկանց կողմից անվանվեց «գեղական կլուբ» և այլն, բայց 98թ.-ից մինչև 2007թ.-ը ՀՀՇ-ն չի եղել որևէ մեկի կուսակցություն, եղել է մի խումբ    քաղաքական գործիչների կուսակցություն: Դուք երևի կնկատեք, որ այս կուսակցությունը կլինի քաղաքական գործիչների, տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց միավորում »:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles