ԲՀԿ-Ն ԵՎ ՀՅԴ-Ն ՄՐՑՈՒՆԱԿ ՉԵՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ
Քաղաքագետ եւ ընտրական տեխնոլոգիայի փորձագետ Արմեն Բադալյանը խոսելով հետընտրական իրավիճակի մասին` ասաց, որ. ՙԻնչպիսի հասարակություն ունենք, այնպիսի էլ ընտրական համակարգ ունենք, այնպես չէ, որ մեր հասարակությունը գերազանց հասարակություն է՚:
Քաղաքագիտական տեսանկյունից աշխարհի բոլոր երկրներում լինում է երկու կարգավիճակ` իշխանություն կամ ընդդիմություն: Զուտ քաղաքագիտական տեսակետով այսօր իշխանություն են ՀՀԿ-ն, նրան կից գործող ՕԵԿ-ը ու այն կուսակցությունները, որոնք ՀՀԿ խմբակցության մեջ են:
Նա նաեւ նշեց, որ ընտրություններին կարեւոր չէ իշխանություն, թե ընդդիմություն` կարեւորը մրցունակ լինելն ու ընտրազանգվածի հետ ճիշտ աշխատելն է: Եթե չես կարողանում աշխատել ընտրազանգվածի հետ, չես կարող կշիռ ունենալ, անկախ նրանից ընդդիմություն ես քեզ հայտարարում, թե` ոչ: Այս տեսանկյունից ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն քարոզարշավի ընթացքում բավական սխալ քայլեր արեցին: Հենքը դրեցին ՀՀԿ-ի դեմ հակաքարոզչության վրա: Արդյունքում պարզ դարձավ, որ նրանք այդքան էլ մրցունակ չեն այս պահին: Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի վերածննդին, ապա քաղաքագետը ասաց. ՙՀՀՇ-ն կլինի հերթական մեռելածին կուսակցությունը, որոնք գրանցվում են, սակայն չեն գործում՚:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ