Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՎԱՐԴԱՇԱՏ ՔԱՅԼԵՐԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ

$
0
0

ՎԱՐԴԱՇԱՏ ՔԱՅԼԵՐԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Տոն է այսօր մեր մայրաքաղաքում` երգի տոն, վարդի տոն, Վարդատոն: Վարդատոնը Սայաթ-Նովայի հիշատակի եւ նրա սքանչելի արվեստի տոնն է: Այն հիմնադրվել է 1914  թվականին Թբիլիսիում` Հովհաննես Թումանյանի, Գեւորգ Բաշինջաղյանի եւ Նիկոլ Աղբալյանի նախաձեռնությամբ: Այնպես որ, եկող տարի տասնամյակն է Վարդատոնի երեւանյան տոնակատարության եւ 100-ամյակը Վարդատոնի հիմնադրման», - նշում է «Սայաթ-Նովա» մշակութային միության  նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ում նախաձեռնությամբ էլ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կայացավ  վարդաշատ տոնը:

Միջոցառումների շարքը մեկնարկեց քայլերթով, որն ընդմիջվում էր երգ ու պարով: Քայլերթն ավարտվեց ուշ միջնադարյան հայ խոշորագույն բանաստեղծի` Սայաթ-Նովայի հուշարձան-աղբյուրի մոտ, որից հետո Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի բակում սպասվում էր համերգային ծրագիր: Տոնին միացել էին պարային խմբեր, աշուղական երգը տարածող կարկառուն ներկայացուցիչներ եւ ուսանողներ:

ՀՀ գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ իր խոսքում առավել կարեւորեց եկող տարի կայանալիք երեւանյան Վարդատնի տասնամյակը. «Կարծես թե, անցած տասնամյակների ընթացքում ամեն ինչ ասված է մեր եռալեզու հանճարի կյանքի, ստեղծագործության բոլոր բաղադրիչների մասին` Սայաթ-Նովան իբրեւ անմրցելի երգիչ, անզուգակյան նվագածու, փայլուն կոմպոզիտոր եւ, իհարկե, իբրեւ անմահ բանաստեղծ: Ուրեմն` այսօր հավելելու գրեթե ոչինչ չունենք, որովհետեւ իր մասին արժանին է ասվել»: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստուհի ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ սայաթնովյան շնչով տոգորված, նշեց. «Տարբեր երկրներում Սայաթ-Նովա եմ ներկայացրել: Ժողովուրդը չէր հասկանում , բայց նրա խոքերն այնպիսին են, որ կարծես երաժշտություն լինի: Մենք պետք է մեր ազգային արժեքները պահենք ու պահպանենք եւ հանձնենք գալիք նոր սերունդներին»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles