Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԹԻՄ ՓՈԽԵԼՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ՄՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

$
0
0

ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԹԻՄ ՓՈԽԵԼՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ՄՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Այսօր <Ժառանգություն> կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը պատասխանելով <Իրավունք>-ի  դիտարկմանը, որ ԱԺ <Ժառանգություն> խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը այսօր կանգնած լինելով ՀՀՇ-ի վերածնունդի ակունքներում, փաստորեն ԱԺ-ում ներկայացնելու և առաջ է տանելու ՀՀՇ-ի, ոչ թե <Ժառանգության> շահերը, ասաց.

<Ես ճիշտն ասած չեմ ուզում միջամտել նրան, ինչ կատարվում է <Ազատ դեմոկրատներ> կուսակցության ներսում: Իհարկե ուրախ չեմ, որ Ժառանգության անվան տակ խորհրդարան գալով կարելի է ներկայացնել բացարձակապես այլ տեսակետներ և շահեր, բայց մյուս կողմից այսպես ասեմ. արհեստածին երևույթները կարճ կյանք ունեն բոլոր դեպքերում: Եվ խոսքը վերաբերվում է ոչ միայն այն միությանը, որը ստեղծվեց <Ժառանգության> հետ, այլ նաև որոշ կուսակցությունների, որոնք կարող են ասել, որ գաղափարախոսություն ունեն, բայց նրանք քաղաքական չեն: Այդ խմբերի վարքագիծը քաղաքական չէ, հետևաբար չափազանց սպասելի էր, հասկանում եք, PR-ով քաղաքական ուժ չես պահի: Այդ կուսակցությունը ինքը ստեղծվեց շատ մեծ PR-ով` Ամերիկայի դեսպանը գնաց` դեռևս չստեղծված: PR տեխնոլոգիայով ստեղծված որևէ բան, եթե դրա տակ չկա իրական հենք, բովանդակություն` չի կարող երկար գոյություն ունենալ: Չգիտեմ, իհարկե կարող է ներկուսակցական վեճում պարոն Արզումանյանը իրավացի և արդարացի կողմ լինելով, նրան ոչինչ չի մնում քան քաղաքականության մեջ մնալու համար հերթական անգամ փոխել իր թիմը: Միգուցե չկարողանանք շատ խիստ քննադատել նրան, բայց մի բան ակնհայտ է, որ քաղաքականության մեջ վերջին հաշվով մնալու են նրանք, ովքեր ասելիք և անելիք ունեն: Եվ մեկ օր մնալ, մեկ տարի մնալ արհեստածին գործընթացներով, կամ ասենք խորամանկելով, մանևրելով` դա ուղղակի շատ կարճ կյանք է ունենալու: Հետևաբար քաղաքականության մեջ մնալու են նրանք, ում համար քաղաքականությունը ոչ թե բիզնես է, ոչ թե հոբբի է, այլ ուղղակի մասնագիտություն է, ամենօրյա աշխատանք և նաև սրտի ցանկություն` ժողովրդին ծառայելու և իր տեսակետների կենսունակությունը ապացուցելու համար>:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles