Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՈՒՐԻՇ ՄՇԱԿՅՈՒՅԹԻ ԿՐՈՂ Է ԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՉԻ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՍ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚

$
0
0

ՙՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՈՒՐԻՇ ՄՇԱԿՅՈՒՅԹԻ ԿՐՈՂ Է ԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՉԻ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՍ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ հարկ եղած դեպքում կհրապարակեն ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առանձնազրույցի ձայնագրությունը, քանի որ Ր.Հովհաննիսյանն իր հարցազրույցներից մեկում հանդիպման մասին թերի եւ ոչ ստույգ մեջբերումներ է արել: Ձայնագրության հրապարակման վերաբերյալ ՙԻրավունքը՚ պարզեց ՙԺառանգություն՚ կուսակցության կողմնակիցներից մեկի կարծիքը: Մեզ հետ զրույցում ՙԺառանգություն՚ կուսակցության ցուցակներում ԱԺ պատգամավորի եւ Երեւանի ավագանու նախկին թեկնածու, ՙԺառանգություն՚ կուսակցության համակիր ԱՐՄԱՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ նշեց.
-Այդ մասին տեղեկացված չեմ, բայց նույն պատմությունը եղավ նաեւ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ: Ս.Սարգսյանը իր խոսքում նշել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այսպիսի բաներ է ասել, եւ ես այսպես եմ պատասխանել: Համենայնդեպս, եթե պետական գաղտնիքի մասին չէ խոսքը, եւ այսպիսի տարաձայնություններ կան, թող հրապարակեն: Եվ մենք էլ կտեսնենք, թե որն է ճիշտ, որը` սխալ: Կարծում եմ` Տիգրան Ուրիխանյանը հենց Գագիկ Ծառուկյանի կարգադրությամբ է հայտարարություն տարածել:
- Իսկ դա կարո՞ղ է սպառնալիք դառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի համար:
- Որքան ճանաչում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ինքը վախեցող մարդկանցից չէ: Նրա դեպքում միակ խնդիրը կարող է լինել այն, որ իր խոսքն այնպես է դասավորում, որ շատ ժամանակ մարդիկ չեն հասկանում` իրականում ինքն ինչ է ուզում ասել: Իսկ հետո ստիպված է լինում այդ ամենը նորից մեկնաբանել: Նույնիսկ ՙԱնի-պլազայում՚ կայացած հանդիպման ժամանակ, երբ Անահիտ Բախշյանն ասաց, որ մինչեւ հիմա դեռ չեմ հասկանում Րաֆֆի Հովաննիսյանին: Նա պատասխանեց, որ նույնիսկ կինը` Արմենուհին, մինչեւ հիմա չի կարողանում իրեն հասկանալ:
- Արդյո՞ք սա գաղտնալսման տարբերակ չէ:
- Ոչ, որպեսզի հետագայում այսպիսի խնդիրներ չառաջանան` մեկը մի բան ասի, մյուսը` մեկ ուրիշ բան: Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը նախագահականում, եւս ձայնագրված կլինի, որովհետեւ, եթե ձայնագրած չլինեն, արդեն նախագահական չէր կոչվի: Բայց չհրապարակեցին ոչինչ: Համենայնդեպս, լավ կլինի, եթե այդպես լուրջ խնդիր է առաջացել, ձայնագրությունը հրապարակեն: Միգուցե, այնտեղ այնպիսի խոսքեր կան, որ Գագիկ Ծառուկյանի համար հաճելի չի լինի:
- Բայց իրենք նշում են ճիշտ հակառակը:
- Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ հաշվով այսօրվա դրությամբ ընդդիմադիր դաշտում է, եւ չեմ կարծում, թե նա այնպիսի բան ասած լինի, որ իրեն հեղինակազրկի: Միակ խնդիրը կարող է այն լինել, որ իր խոսքը ճիշտ չհասկանան: Կրկնում եմ, նա կարող է մի բան ասել ու հետո ստիպված լինել դրա բացատրությունը տալ, թե ինչու է այդպես ասել: Ի վերջո, այդ մարդը ուրիշ մշակույթի կրող է եւ մինչեւ հիմա չի էլ հասկանում հայերիս հոգեբանությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles