Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԵԹԵ ՉԿԱ ԱՆԴԱՄԱՎՃԱՐ, ԸՍՏ ԻՍ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉԿԱ՚

$
0
0

ՙԵԹԵ ՉԿԱ ԱՆԴԱՄԱՎՃԱՐ, ԸՍՏ ԻՍ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉԿԱ՚

Հայաստանը գազի գնի բարձրացումով, իսկ սրա-նրա փեշի տակից ծիկրակող նախագահի նախկին թեկնածու ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` իր նախադեպը չունեցող քաղաքական գաղափարներով ու փայլուն մտքերով... Այս անգամ նա որոշել  է մինչ տարվա վերջ սեփական կուսակցությունը ստեղծել: Նոր կուսակցություն հիմնադրելու եւ դրա հնարավոր հովանավորի մասին մեկնաբանություն ստացանք հենց իրենից:
-Կուսակցության հիմնադրումը ներկայացրել եմ որպես նպատակ, այլ  ոչ թե կոնկրետ գործունեության պլան, այդ իսկ պատճառով խոսել մանրամասնությունների մասին, հիմա ավելորդ է: Կուսակցությունն այն է, որի մասնակիցներն իրենք են տալիս անդամավճարներ, կուսակցությունն այն է, որ ինքն է ընտրում իր ղեկավար մարմինը:
- Այսինքն` Ձեր խոսքից կարելի± է ենթադրել, որ դա ընդամենը քաղաքական երազանք է:
- Չէ, այդպես չի կարելի ասել, ոչ թե երազանք, այլ նպատակ է:
- Ինչ եք կարծում, որքա±ն մարդ կհավաքվի ձեր գաղափարախոսության շուրջ:
- Սոցիալ-դեմոկրատիային հարող որքան մարդ կա Հայաստանում, իմ կարծիքով շատ կլինի: Այս հարցին համակարգային եմ մոտենում, մեր այսօրվա քաղաքական համակարգում սոցիալ-դեմոկրատիան` որպես այդպիսին բացակայում է, սակայն դա շատ կարեւոր քաղաքական ֆունկցիա է: Շատ կարեւոր է, երբ մարդիկ հավաքվում են, միավորվում են ինչ-որ քաղաքական նպատակի համար, եւ իրենց ծրագիրն էլ պատրաստ են ֆինանսավորել ինքնուրույն, առանց հովանավոր որոնելու, իսկ անդամավճարը այն կարեւոր բանն է, որ պետք է լինի, եթե չկա անդամավճար, ըստ իս, կուսակցություն էլ չկա:
- Իսկ ձեր անդամավճարները որքա±ն են լինելու:
- Դե, դա հենց ընենց խոսակցություն է հիմա: Նման տեսակի հարցերը ավելի իրական են այն ժամանակ, երբ որ հիմնադրվում է կուսակցությունը, եւ դա որոշում են կուսակցության անդամները:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Հ.Գ.-
ՀՀ վաստակավոր հացադուլասեր Անդրիաս Ղուկասյանը, երեւի, հույս ունի իր կուսակցության շարքերը ներգրավվել հայաստանյան միլիոնատերերի դասի ներկայացուցիչներին, սակայն նրանք երեւի չե±ն նկատել, որ Ա. Ղուկասյանը` որպես քաղաքական գործիչ, իր քաղաքական գործունեության սկիզբն ու վերջը դրեց ԳԱԱ-ի դիմաց, այն էլ` անիմաստ հացադուլով:

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles