ՙԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲՂԱՎԻ ԷԼ՚
Մարտի 1-ի դեպքերի բացահայտման համար նոր հանձնաժողով ստեղծելու նախագծին երեկ դեմ քվերակեցին 57 պատգամավոր: Եվ, իհարկե, սկսվեց ընդդիմադիր ակտիվիստների կողմից համացանցով մեկ հնչել գնահատականներ ու մեղադրանքներ, թե ՀՀԿ-ն խաբեց ՀԱԿ-ին, ու խնդիրը մնաց անլուծելի: Քվեարկության վերաբերյալ ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
- Պարոն Սահակյան, ինչով է պայմանավորված, որ ընտրություններից առաջ ասում էիք` այդ հարցը կքննարկվի, սակայն այժմ կրկին խմբակցությունը դեմ է քվեարկում:
- Հիմա էլ եմ ասում, բայց օրենքի շրջանակում պետք է քննարկվի: Այսինքն` չի կարելի, որ Ազգային ժողովը այլ ոլորտների լիազորություններն իր վրա վերցնի:
- Արդյունքում ընդդիմությունը կրկին ՙբղավում է՚, թե էլի խաբեցին:
- Ընդդիմությունը պետք է բղավի էլ, դա այդքան հետաքրքիր չէ: Մենք նույնիսկ համաձայնեցինք, որ ամբողջական մարտի 1-ի քրեական գործերին ծանոթանա հանձնաժողովը, ինչը շատ վիճելի է օրենքի տեսակետից: Սակայն նախագծի երրորդ գ) կետով, որը ներառել էին, միանգամից դառնում ենք դատաիրավական համակարգի լիազորություններով օժտված Ազգային ժողով, որը Սահմանադրությունը չի ընդունում եւ հակասահմանադրական է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ