Ս. ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ
Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹ ՔԱՅԼԵՐԸ
ՙԺառանգություն՚ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյան երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՙԱզատ դեմոկրատներից՚ հեռացած ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր, այժմ նոր կազմավորվող ՀՀՇ-ի հիմնադիրներից Ալեքսանդր Արզումանյանը թիմ փոխելով փորձում է մնալ քաղաքականության մեջ: Թե որքանով է սա համապատասխանում իրականությանը, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԱԺ պատգամավոր, ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻՑ.
- Ամբողջովին անհեթեթություն է ասվածը, թող Ստյոպա Սաֆարյանը մտահոգվի իր քաղաքական ապագայով: Իսկ Ալեքսանդր Արզումանյանի հեռանալը պայմանավորված է զուտ իր քաղաքական որոշմամբ, եւ դա իր գործն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ