ՙԴՈՒՔ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ` ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՆԿԱՏԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՀԻՆԳ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ՚
Երեկ ԱԺ քառօրյային ներկայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու առաջարկին կողմ քվեարկելուց անմիջապես հետո դուրս եկավ նիստերի դահլիճից եւ գնաց: Տարօրինակ դրսեւորում նկատվեց երեկվա քվեարկություններից ԲՀԿ-ի մոտ առ այն, որ վերջիններս կառավարության մի քանի օրինագծերին պարզապես կողմ քվեարկեցին, բացառությամբ Գուրգեն Արսենյանի ու Վարդան Օսկանյանի: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ ԲՀԿ-ն այսուհետ կառավարության կողմից ներկայացված յուրաքանչյուր նախաձեռնությանը կամ ծրագրին դեմ է քվեարկելու: Սույնի հետ կապված` ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց.
-Կողմ ենք քվեարկվել այն օրինագծերին, որոնք կարող են արդյունավետ լինել հասարակությանը, եւ ինչպես գիտեք, ԲՀԿ-ն ի սկզբանե հայտարարել եւ շարունակում է հայտարարել, որ այն, ինչ ի նպաստ է ժողովրդին, մենք դրանց դեմ չենք գնում, եւ հակառակը, այն, ինչ կարող է բացասական ազդեցություն ունենալ, բնականաբար, դեմ ենք քվեարկելու:
- Ձեր կարծիքով` ինչո±ւ խմբակցությունից հենց վերը նշված անդամները դեմ քվեարկեցին այն օրինագծերին, ինչին հավանություն տվեց կուսակցության մեծամասնությունը:
- Պարոն Օսկանյանը կտրականապես դեմ չէր քվեարկում, իսկ վերջին հաշվով յուրաքանչյուր պատգամավոր նաեւ ազատ է եւ ունի իր կարծիքը: Այս դեպքում պարոն Արսենյանը գտնում էր, որ նշված օրինագծերը կարող են բացասական հետեւանքներ ունենալ:
- Իսկ ի±նչ կասեք այն մասին, որ Նաիրա Զոհրաբյանը մեկ ամիս առաջ այլ կերպ էր արտահայտվում կառավարության հասցեին, ասելով, որ ոչ մի առաջարկի կողմ չեք քվեարկելու:
- Իսկ դուք կարծում եք, որ տիկին Զոհրաբյանը դա պնդում էր, որ դա ԲՀԿ-ի ողջ գործելաո±ճն է լինելու ամբողջ հինգ տարիների համար:
- Ես իր փոխարեն չեմ կարող ոչինչ պնդել, պարզապես ցանկանում ենք հասկանալ այս տեղաշարժը:
- Խոսքը վերաբերել է նախորդ քառօրյայի ընթացքում մի շարք օրինագծերին դեմ քվեարկելուն, որը նաեւ բողոքի նշան էր: Մենք կողմ կքվեարկենք նաեւ այն օրինագծերին, որոնք կներկայացվի ընդդիմության կողմից, եւ որոնք մենք ի նպաստ կհամարենք մեր պետությանն ու ժողովրդին:
- Բայց ԲՀԿ քարտուղարը հստակ ասել է, որ այսուհետ դեմ եք քվեարկելու, այլ ոչ թե այս կամ այլ անգամ:
- Այդ դեպքում ճիշտ կլինի դիմեք Նաիրա Զոհրաբյանին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ