Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԼՐԱԳՐՈՂ ՄՀԵՐԻՆ ԲԵՐԳԼԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿ

$
0
0

ԼՐԱԳՐՈՂ ՄՀԵՐԻՆ ԲԵՐԳԼԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿ

Րոպեներ առաջ ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության սենյակի կողքին պատասխանում էր լրագրողների կողմից ուղղված մի շարք հարցերի: Այնտեղ էր նաեւ Ա1+ լրատվականի լրագրող Մհեր Արշակյանը, ով վերջերս ԱԺ-ում կոնֆլիկտ էր ունեցել պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ: Սակայն վերջինս, երբ հարց ուղղեց պարոն Բեգլարյանին նախարարը չհասկանալով հարցը խնդրեց, որպեսի նորից կրկնի հարցը: Երբ լրագրողը փորձեց նորից կրկնել հարցը, պարոն Բեգլարյանը կրկին անգամ ներեղություն խնդրեց եւ ասաց. «Մհեր, էլի կներես, նորից կկրկնես հարցը, ուղակի ձեռքիդ շարժումներին էի նայում, չկենտրոնացա հարցիդ վրա»: Լրագրողը մի տեսակ դեմքի արտահայտությամբ նորից փորձեց կրկնել հարցը, ասելով. «Կայֆ ե՞ք բռնում»: Կրկնման ձեւը պարզապես դուր չեկավ նախարարին ուստի եւ ասաց, որ նա կարող է ոչ մի հարցի չպատասխանել պարզապես ցտեսություն ասել լրագրողներին ու հեռանալ: Այնուհետ լրագրող Մհերը ներեղություն խնդրեց նախարարին ու ասաց, որ եթե կարելի է պատասխանեք նոր հեռացեք: Բայց նախարարը արդեն մի տեսակ վրդոված էր, որի արդյունքում թեթեւ լեզվակռիվ տեղի ունեցավ եւ պարոն Բեգլարյանը ցտեսություն անելով գնաց դեպի ՀՀԿ-ի սենյակին ավելի մոտ: Սակայն ետ դառնալով կանչեց. «Մհեր, մի րոպեյով արի եստեղ»: Լրագրողը մոտացավ նախարարին եւ ինչպես նա հայտարարեց մնացած լրագրողներին ասելով, թե «Այ մարդ, ես ուզում եմ Մհերի հետ սուրճ խմել, չի կարելի՞»: Իսկ թե ինչ խոսակցություն տեղի ունեցավ նրանց միջեւ պարզ չէ:

ԱՐՄԵՆՈՐՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles