Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆԻ ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹԻՆ

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆԻ ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹԻՆ

Image may be NSFW.
Clik here to view.
Այսօր խոսելով մանկահասակ երեխաների առողջության մասին և կարևորելով մայրական կաթի դերը մինչև երկու տարեկան երեխաների զարգացման համար, մանկաբույժ Աննա Բալյանը ասաց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ  հիվանանոցներում բուժանձնակազմի որոշ անդամներ դրդել են երիտասարդ մայրերին իրենց երեխաներին կերակրել կոնկրետ ընկերության արտադրանք հանդիսացող արհեստական կաթնախառնուդներով: Տիկին Բալյանը նաև հավատացրեց, որ այդ երևույթը եղել է տարիներ առաջ, և դրա դեմ լուրջ պայքար է մղվել: Այսօր նա բացառեց նման բան հիվանդանոցներում և ասաց, որ այսօր ամեն կերպ պետք է խրախուսել մայրական կաթով կերակրելը: Նա նաև ասաց, որ որոշ դեպքերում մայրերը այնուամենայնիվ ստիպված են լինում արհեստական կաթնախառնուրդներ ևս օգտագործել, բայց կովի կաթի գործածությունը ըստ բժիշկի անթույլատրելի է, քանի որ.

« Արհեստական կաթնախառնուրդները նպատակ են հետապնդում հարմարվել մայրական կաթին, իսկ կովի կաթը խիստ անցանկալի է, խորհուրդ չենք տա: Այն նպաստում է ալերգիաների ակտիվացմանը, առաջացնում է աղեստամոքսային տրակտի խանգարումներ»:

«Իրավունք»-ի հարցին, արդյոք Հայաստան ներմուծվող կաթնախառնուրդները, մանկական արհեստական կերերը լաբորատոր փորձաքննությունանցնու՞մ են, մանկաբույժը պատասխանեց.

«Կդժվարանամ ասել, բայց կարծում եմ, որ անցնում են, որովհետև ձեր հարցը շատ տեղին է, քանի որ կաթնախառնուրդների հետ կապված եղել են դեպքեր, երբ միկրոբ է հայտնաբերվել, և եղել է երկիր, որտեղ երեխաներ են մահացել՝ այդ կաթնախառնուրդը ուտելու հետևանքով:  Դրա համար ես կարծում եմ, որ լոգիկայի մեջ է, որ այդ էքսպերտիզաները անցնեն՝ ոնց որ դեղորայքն է անցնում: Կարծում եմ, որ դա պետք է լինի, բայց վախենում եմ, որ պատասխանս լիարժեք չի, և վերջնական չի»:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles