Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿ-Ի ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ

$
0
0

ՀԱԿ-Ի ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ

Կարելի է վստահ ասել, որ ՀԱԿ-ն այլեւս չկա, բայց նրանց հույսը դեռ չի մեռնում: Ու թեեւ ԲՀԿ-ն ոչ միայն խոսքով այլեւ այսօր խորհրդարանում նաեւ գործով, ցույց տվեց, որ չի պատրաստվում ընդդիմություն դառնալ այնուամենայնիվ ՀԱԿ-ին մի փոքր հույս տվեց մարտի մեկի հանձնաժողովի վերաբերյալ ԲՀԿ-ի կողմ քվեարկությամբ: Ի դեպ նշենք, որ եթե ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ միահամուռ կողմ քվեարկեց մարտի մեկի հանձնաժողով ստեղծվելու հարցին, ապա նույն ՀԱԿ-ում Լյուդմիլա Սարգսյանը ձեռնպահ է քվեարկել: Որոշակի տարակարծություններ նկատվեցինք նաեւ կոալիցիայում: Այսպես ՀՀԿ-ն հիմնականում քվեարկեց դեմ, իսկ ՕԵԿ-ը չմասնակցեց քվեարկությանը: Ի դեպ նույն ԲՀԿ-ում նույնպես տաս պատգամավոր նախընտրեցին ոչ թե դեմ քվեարկել, ինչպես հայտարարում է Գալուստ Սահակյանը, այլ չմասնակցել քվեարկությանը, ինչը գնահատվեց, որպես դեմ քվեարկելու համեմատ ավելի մեղմ դիրքորոշում: Իսկ ՀՀԿ-ական պատգամվոր Արման Սահակյանը ընդհանրապես ձեռնպահ քվեարկեց: Այնուամենայնիվ հարցը օրակարգ չմտավ ստանալով 47 կողմ, 56 դեմ եւ 2 ձեռնպահ: Նշենք նաեւ որ հարցը անցնելու համար անհրաժեշտ էր 53 ձայն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles