ՀԱԿ-Ի ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ
Կարելի է վստահ ասել, որ ՀԱԿ-ն այլեւս չկա, բայց նրանց հույսը դեռ չի մեռնում: Ու թեեւ ԲՀԿ-ն ոչ միայն խոսքով այլեւ խորհրդարանում նաեւ գործով ցույց տվեց, որ չի պատրաստվում ընդդիմություն դառնալ, այնուամենայնիվ, ՀԱԿ-ին մի փոքր հույս տվեց մարտի մեկի հանձնաժողովի վերաբերյալ ԲՀԿ-ի կողմ քվեարկությամբ: Ի դեպ, նշենք, որ եթե ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ միահամուռ կողմ քվեարկեց մարտի մեկի հանձնաժողով ստեղծվելու հարցին, ապա նույն ՀԱԿ-ում Լյուդմիլա Սարգսյանը ձեռնպահ է քվեարկել: Որոշակի տարակարծություններ նկատվեցինք նաեւ կոալիցիայում: Այսպես ՀՀԿ-ն հիմնականում քվեարկեց դեմ, իսկ ՕԵԿ-ը չմասնակցեց քվեարկությանը: Ի դեպ, նույն ԲՀԿ-ում նույնպես տասը պատգամավոր նախընտրեցին ոչ թե դեմ քվեարկել, ինչպես հայտարարում է Գալուստ Սահակյանը, այլ չմասնակցել քվեարկությանը, ինչը գնահատվեց, որպես դեմ քվեարկելու համեմատ ավելի մեղմ դիրքորոշում: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը ընդհանրապես ձեռնպահ քվեարկեց: Այնուամենայնիվ, հարցը օրակարգ չմտավ` ստանալով 47 կողմ, 56 դեմ եւ 2 ձեռնպահ: Նշենք նաեւ, որ հարցը անցնելու համար անհրաժեշտ էր 53 ձայն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ