Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԱԱԾ-Ն ՄԵՐԸ ՉԷ, ՈՐ ԻՄԱՆԱՆՔ` ՈՎ ՈՎ Է ՈՒ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎՈՒՄ՚

$
0
0

ՙԱԱԾ-Ն ՄԵՐԸ ՉԷ, ՈՐ ԻՄԱՆԱՆՔ`
ՈՎ ՈՎ Է ՈՒ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎՈՒՄ՚


Ժամանակին ՙԺառանգության՚ կուսակցության հանրահավաքներին մասնակցող, Րաֆֆի Հովնաննիսյանի կողքը հարթակից ելույթ ունեցող  քաղաքագետ Արկադի Վարդանյանը ձերբակալվել է: Նրան մեղադրում են ընկերոջ ծնողին թունավորելու փորձի ու մահվան հետեւանքով ժառանգությանը արժանանալու գործընթացի նախապատրաստման մեջ: Թե ինչպես է  ՙԺառանգություն՚ կուսակցությունը համագործակցել մի մարդու հետ, որի մութ անցյալը ոչ ոքի համար էլ նորություն չէ` ճշտեցինք Երեւանի ավագանու արդեն իսկ ընտրված անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ հետ.
- Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում, որ նա ելույթ է ունեցել: Գիտեք, վաղը կամ մյուս օրը կարող է ամեն մեկի մութ անցյալը բացահայտվի, որի մասին մենք տեղյակ չենք եղել, ու, կոպիտ ասած, դուք հիմա կոնկրետ գնահատական եք տալիս, ես դեռ վստահ չեմ` ինչ է եղել, ինչ չի եղել: Եթե ձերբակալել են, դա դեռ չի նշանակում, որ մեղադրանքը համապատասխանում է ճշմարտությանը, սակայն գնահատական տալ հիմա չեմ ցանկանում: Շարժման ընթացքում ամեն տեսակի մարդ հավաքվում է, հո ամեն մեկի կենսագրությունը չենք բացի` տեսնենք ու ասենք, դու մեզ դուր ես գալիս կամ` ոչ: Մերը ազգային անվտանգության ծառայությունը չէ, որ իմանանք ով ով է ու ինչով է զբաղվում:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles