ՎԿԱՆ` ԷՊՈՍԱԳԵՏԻՆ. ՙՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԵՍ՚
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Երեկ դատավարության մասնակից վկան` ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի զոքանչ Կարինե Էլչակյանը նշեց, որ համոզված է, որ Վարդան Սեդրակյանն է պատվիրել Պարույր Հայրիկյանի մահափորձը. ՙՎարդան Սեդրակյանին ոչ տեսել եմ, ոչ ճանաչում եմ: Սակայն փեսայիս եւ Սամվելի խոսակցություններում լսել եմ նրա մասին: Ես չեմ հավատում, որ դա կատարել է Խաչիկը, ես ուղղակի զարմանում եմ, որովհետեւ նա ընդունակ չի դրան, ես չգիտեմ, իրեն ասել են, խնդրել, թե պարտադրել, սակայն դա Վարդան Սեդրակյանի հրամանն է եղել՚:
Իսկ Վարդան Սեդրակյանի այն հարցին, թե ինչո±ւ է համոզված, որ հենց ինքն է պատվիրատուն, ասաց. ՙՀամոզված եմ, որ դու ես, բայց չեմ կարող ասել` ինչու: Եթե Սամվելն է դա արել, ապա նրան ստիպել են՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
↧
ՎԿԱՆ` ԷՊՈՍԱԳԵՏԻՆ. ՙՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԵՍ՚
↧