Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՌՈՒՍ ԵՐԳԻՉ ՎԻՏԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

$
0
0

«ՌՈՒՍ ԵՐԳԻՉ ՎԻՏԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Երգիչ Վիտալի Գրաչևն, ով հայտնի է Վիտաս կեղծանունով, մեղադրյալ է հանդիսանում սպանության սպառնալիքի գործով, տեղեկացնում է Взгляд-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳ նախարարության մամլո հաղորդագրությանը:
«ՌԴ ՆԳ նախարարության՝ Մոսկվայի հարցերով պետական վարչության կողմից սպանության սպառնալիքի և առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածներով քրեական գործ է հարուցվել Վիտալի Գրաչևի նկատմամբ, ով սպառնացել է ավտոճանապարհային պատահարից տուժածին», - ասվում է երեքշաբթի հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:
«Սպանության սպառնալիքի» հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը ազատազրկումն է երկու տարով:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին երգիչն իր «Infiniti» մակնիշի մեքենայով հարվածել էր հեծանվորդուհուն, որից հետո վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց:
Երգչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ նա հրաժարվել է բժշկական զննում անցնել: Տուժածն ավելի ուշ հայտարարել է, որ Վիտասն իրեն և միջադեպի վկային, ով նույնպես ցուցմունք էր տվել, սպառնացել է զենքով, որն ինչպես պարզվել է «Մակարով» տեսակի ատրճանակի կեղծ օրինակն է եղել: Ավելի ուշ երգիչն ինքնակամ այն հանձնել է ոստիկաններին: 
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles