Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔԸ

$
0
0

ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ` ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔԸ

Այսօր Ադրբեջանական հարցերով փորձագետ Սարգիս Ասատրյանը ասաց, որ  Ադրբեջանում վաղուց գործում է  չգրված օրենք, որը դատապարտում է շփումները հայերի հետ: Իսկ այս օրերին ադրբեջանական մամուլը լուրեր էր տարածել, որ  կառավարության կողմից ընդունվել է  հայերի հետ ադրբեջանցինրի սերտ շփումները դատապարտող, քրեական պատասխանատվության ենթարկող  օրինագիծ, այս լուրին սակայն, շուտով ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքում տվեց: Փորձագետի կարծիքով, սա մի խաղ էր միաջազգային հանրության արձագանքը ստուգելու համար, բայց արձագանք չեղավ և այս լուրը լայն քննարկման առարկա դարձավ միայն հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում: Ադրբեջանական շատ փորձագետներ նույնիսկ ասացին, որ նման օրինագիծ ընդունելու դեպքում Ադրբեջանը կբացառի Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման տարբերակը բանակցությունների միջոցով:  Ինչ վերաբերվում է ադրբեջանի հասարակության մեծամասնությանը, ապա սարգիս Ասատրյանի կարծիքով նրանք կարող էին ոգևորություն ապրել տեղեկանալով նման օրինագծի մասին, քանի որ  ծննդյան օրվանից նրանց մեջ սերմանում են ատելություն հայերի նկատմամբ:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles