Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ

$
0
0

ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ

Օրերս ՙԱքիլես՚ հասարակական կազմակերպության  նախագահ` Է. Հովհանիսյանը  նշել էր, թե իբր ՃՈ  աշխատակիցներ, երբ մեքենան կանգնեցնում եւ խախտում  են արձանագրում, տվյալ խախտումը չի նշվում թերթիկի մեջ,  վերջինս առաջարկում էր` գոնե  SMS հաղորդագրությունների  միջոցով տեղեկացնել վարորդներին իրենց խախտման  մասին: Թե, որքանով իրականությանը համապատասխանում պարոն  Հովհանիսյանի ասվածը հարցով <Իրավունքը> դիմեց ՀՀ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ ՆՈՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով  մասնավորապես նշեց.

- Խոսքը ոչ թե ՃՈ-ի ոստիկանների կողմից արձանագրված  խախտումների մասին է, այլ տեխնիկական միջոցներով` արագաչափերով եւ տեսախցիկներով արձանագրված  խախտումներով կայացված որոշումների մեջ` իբր թե դիսպոզիցիան հստակ չի նշվում: Սակայն, ասեմ, որ դա այդպես չէ` հստակ նշվում է, թե վարորդը ինչի համար եւ ինչ չափով է  տուգանվում: Եվ դիսպոզիցիան եւ սանկցիան տվյալ խախտման համար մանրակրկիտ գրվում է: Ինչ վերաբերում է SMS-ներով տեղեկացնելուն` ապրիլի 15-ից գոյություն ունի  ՙՆԻԿԻՏ ՄՈԲԱՅԼ՚ ընկերություն, որտեղ վարորդները կարող են գրանցվել, իսկ խախտում անելու դեպքում SMS էր ստանալ:  Ինչպես նաեւ հուլիսի մեկից տեսանկարահանող եւ  լուսանկարահանող սարքերով ճանապարհային երթեւեկության կանոնների բոլոր խախտումները տեղադրվելու են Police. am-ում: Վարորդը հնարավորություն կունենա հավաքելով իր տրանսպորտային միջոցի  համարանիշը տեղեկանալ` խախտում ունի, թե ոչ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles