Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՈՒՄ ՀԵՏ Է ԿԱՊՈՒՄ ՀՈՒՅՍԵՐԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

ՈՒՄ ՀԵՏ Է ԿԱՊՈՒՄ ՀՈՒՅՍԵՐԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

ՙԻրավունք՚-ի դիտարկմանը, որ Միացյալ Նահանգների դեսպանը արդեն հասցրել է հանդիպել  ՀՀՇ-ի վերածննդի ակունքներում կանգնած գործիչների հետ, չնայած այն բանին, որ այդ կուսակցությունը դեռեւս կազմավորված չէ, արդյոք դա չի± նշանակում, որ ԱՄՆ-ը իր հույսը այլեւս չի կապում ՙԺառանգության՚ եւ ՙԱզատ դեմոկրատների՚ հետ, ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը պատասխանեց. ՙՓաստ է այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պահին դաշտում ամենալիբերալ եւ ժողովրդավարական երկրներից մեկն է, ըստ այդմ` լիբերալ քաղաքական կուսակցությունների հետ նրա հանդիպումները պայմանավորել  հույսերով կամ հիասթափություններով` ճիշտ չէ: Դա արարողակարգային բան է, եւ Ամերիկայի դեսպանությունը հանդիպում է բոլոր կուսակցություններին, եւ ո°չ միայն ամերիկյանը. ե°ւ Ռուսաստանը, ե°ւ Եվրոպան` բոլորը հանդիպում են, որպեսզի գնահատեն քաղաքական իրավիճակը երկրում, տեսնեն` ով ինչով է շնչում՚: Այստեղ հատկանշական է Միացյալ Նահանգների դեսպանի շտապողականությունը, կուսակցությունը դեռ չի ձեւավորվել, իսկ նա արդեն ՀՀՇ-ականներին ուրախացնում է իր այցելությամբ:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles