Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՙՏԻԿԻՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՆԵՐԿԱ ՉԳՏՆՎԵԼՈՒ ՄԵՋ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԲԱՆ ՄԻ ՓՆՏՐԵՔ՚

$
0
0

ՙՏԻԿԻՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՆԵՐԿԱ ՉԳՏՆՎԵԼՈՒ ՄԵՋ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԲԱՆ ՄԻ ՓՆՏՐԵՔ՚

Ազգային ժողովում իշխանություն-ընդդիմություն հակադիր տեսակետները միշտ էլ ուշադրության կենտրոնում են եղել, սակայն այս անգամ իր գործելաոճով` այն էլ` անորոշ, աչքի ընկավ նաեւ ՙայլընրտանքը՚: Հիշեցնենք, որ անցած քառօրյային ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ի պաշտոնե հայտարարեց այն մասին, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ցանկացած ծրագրի: Սակայն ժամանակի ընթացքում նա կարծես փոխել էր իր կարծիքը եւ գործում էր իր իսկ ասածին հակառակ: Ի վերջո, ինչպես ասում են` առաջին խոսքը ամենից բարձրն է, եւ 2013-2017թթ. կառավարության կողմից ներկայացվող ծրագրին ԲՀԿ-ն դեմ քվեարկեց, դե, իսկ տվյալ որոշման մասին պաշտոնական ելույթով հանդես եկավ ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ: Թե ինչով է պայմանավորված, որ  Տ. Ուրիխանյանը հնչեցրեց որոշումը, այլ դա չվերապահվեց թեկուզ խմբակցության քարտուղարին, ճշտեցինք հենց իրենից.
- Նախ եւ առաջ նշեմ, որ ԱԺ ամբիոնից ելույթ  ունեցավ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, նա եւս խոսեց մեր դիրքորոշման մասին: Երկրորդը` խմբակցության քարտուղարը հանրապետությունում չէ, իր գործի շրջանակներում ԵԽԽՎ ձեւաչափի միջոցառմանն է մասնակցում, հետեւաբար որեւէ մեկը պետք է դրա մասին խոսեր: Զարմանալու ոչինչ չկա, որ խմբակցության ներկայացուցիչ պատգամավորը միեւնույն ժամանակ կուսակցության խոսնակը հայտարարեց դիրքորոշման մասին: Տիկին Զոհրաբյանի ներկա չգտնվելու մեջ որեւէ այլ բան մի փնտրեք:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles