ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Image may be NSFW.
Clik here to view.Այսօր Արմեն Մարտիրոսյանը պատասխանելով <Իրավունք>-ի հարցին , այն մասին արդյոք կիսում է Ստեփան Սաֆարյանի կարծիքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած վերջին քննարկմանը ներկա էր միայն իրենց կողմնակիցների չհոգնող, չհիասթափվող հատվածը, ասաց.
<Ես չգիտեմ իմ գործընկերը ինչ է նկատի ունեցել, դրա համար դժվարանում եմ մեկնաբանել, ինքը իմ կարծիքով շատ լավ կմեկնաբանի, դուք իրեն կզանգեք, կմեկնաբանի>:
Պատասխանելով <Իրավունք>-ի հարցին, թե ինչ անելիքներ ունի <Նոր Հայաստանը>, կարելի է արդյոք նրա առաքելությունը ավարտված համարել , թե կան ծրագրեր, Արմեն Մարտիրոսյանը ասաց.
<Ես կարծում եմ ժամանակն է, որ մենք փորձենք դուրս գալ ներկուսակցական շահերից և իրականացնել այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդեն երկար ժամանակահատված է, որ մենք ասում ենք կուսակցություններից դուրս պետք է լինել, բայց ոչ միայն քաղաքական դաշտում այլ նաև քաղաքացիական: Թող գա որևէ քաղաքացիական հիմնարկի ներկայացուցիչ և ասի, որ այս տարիների ընթացքում ինքը ավելի շատ է պայքարել իշխանության դեմ, բարեփոխումների համար, այդ նույն հեղափոխության համար, քան ես` կուսակցականս: Թող գա որևէ մեկը ասի այդպիսի բան: Ուրեմն խնդրի լուծումը ոչ թե նրա մեջ է, որ կուսակցական ես կամ հասարակական հատվածի ներկայացուցիչ, այլ լուծումը միասնության մեջ է, երկուսը իրար հետ պետք է լինի : Ու այն մարդիկ, ովքեր ուրախ-ուրախ հայտարարում են, որ ընդդիմություն չկա, ընդդիմադիր քաղաքական ուժեր չկան, իրենք չարաչար սխալվում են: Իրենք հենց այսօր նախակուսակցական վիճակում են: Կարող է ինչ-որ մի պահ ընդդիմադիր հատվածի էլեկտորատի մի մաս փախցնեն, բայց դա խնդրի լուծում չէ: Ինչպես խնդրի լուծում չեղավ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ ընդդիմության այդպիսի տարանջատված մասնակցելը:Ես կարծում եմ, ժողովուրդը առաջին հերթին պատժեց ընդդիմությանը` ընտրակաշառք վերցնելով և ասելով <իմ այս ծանր վիճակում դու ընկել ես նեղանձնական շահ ես սպասարկում: Նուսնիսկ կուսակցական չէ, որովհետև եթե կուսակցական լինի, շատ ավելի լավ է, եթե դու միավորվես որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի հետ և ունենաս ավելի շատ անդամներ, քան փորձես միայնակ պայքարել: Այն, որ միայ Ժառանգությունը անցավ ավագանի ի դեմս <Բարև Երևանի>, դա ինձ չի ուրախացնում և չի գոհացնում, սա իհարկե որոշակի գնահատական էր հասարակության կողմից, բայց դա ինձ չի գոհացնում, ես կցանկանայի, որ մեր քաղաքացիները ընտրեին իմ գործընկերներին ևս, և ես այնտեղ մենակ չլինեի: Ես խորհրդարանում եղել եմ մեկ տարի, ամենածանր ժամանակահատվածում միակ ընդդիմադիր խմբակցության անդամ, դա գիտեմ ինչ ծանր բան է: ես ուզում եմ իմ ընդդիմադիր գործընկերներն իմ կողքին լինեն>:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ