Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԱՍԵԼՈՎ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ Է ԼԻՆԵԼՈՒ
Ադրբեջանական հարցերով փորձագետ Սարգիս Ասատրյանը Անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնել ցանկացող՝ հայազգի, Ադրբեջանի հայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի մարտական տրամադրվածությանը քաղաքագետը ասաց, որ ինքը չի հասկանում, թե ինչ հավակնություններ նա կարող է ուննենալ և որն է նրա բուն նպատակը:
«Իրավունք»-ի դիտարկմանը, որ Գրիգորի Այվազյանը իր վերջին ասուլիսին ասաց, թե անկախ նրանից Ադրբեջանի նախագահ կդառնան Ալիևը թե ինքը, միևնույնն է Ադրբեջանի նախագահը հայ է լինելու, Սարգիս Ասատրյանը ասաց.
« Երևի ուզում է ասել, որ Իլհամ Ալիևը հայկական արմատներ ունի՝ հղում կատարելով այն փաստին, որ Հեյդար Ալիևը և Իլհամ Ալիևի մայրը ծնունդով Հայաստանից են և դա այդպես է, բայց նրանք ադրբեջանցի են ազգությամբ ըստ էության»:
Քաղաքագետը ավելացրեց նաև, որ Հեյդար Ալիևը շատ լավ հայերեն գիտեր և Ռոբերտ Քոչաևյանի հետ հանդիպումների ժամանակ կամ հայերեն էին խոսում, կամ ադրբեջաներեն»:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ