ՓԱՌՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Այսօրվա կառավարության մուտքը Ազգային ժողով նշանավորվեց <Փառք կառավարությանը> գոչումներով: Այդ կերպ էին ողջունում ՀՀ վարչապետին ու նախարարներին ՀՀԿ-ի մի շարք պատգամավորներ: Այդ բարձր տրամադրությունը էլ ավելի զարկ ստացավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ելույթի ժամանակ երբ վերջինս հատ առ հատ վերլուծեց ընդդիմադիրների խայտառակ արդյունքները վերջին ընտրություններում եւ ընդհանրապես նրանց խղճուկ վիճակը: Ավելին Աշոտյանը ՀՅԴ-ին մեղադրես առաջին հանրապետության կործանման մեջ: Ընդդիմությունն ու այլընտրանքը այնքան էին հուզվել Աշոտյանի ելույթի, որ գրեթե ամբողջությամբ լքել էին դահլիճից, թողնելով մեկական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին եւ Միքայել Մելքումյանին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ