Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ՚ ՕՐԸ ՄԵՔԵՆԱ ՎԱՐՈՂ 16 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԻՔ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ՚

$
0
0

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ՚ ՕՐԸ ՄԵՔԵՆԱ ՎԱՐՈՂ 16 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԻՔ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ՚

ՙՀՀ ճանապարհային ոստիկանությունը մայիսի 23-ինց հունիսի 23-ը հայտարարում է անվտանգ երթեւեկության միամսյակ, որի պատակն կանխել երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները՚,-լրագրողների հանդիպման ժամանակ նշեց ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ ՆՈՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

- Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ խնդրին ինչքան էլ հետեւողական է լինում ճանապարհային ոստիկանությունը, միեւնույն առավոտ վաղ ծնողները ղեկ հանձնում են դպրոցականերին:

Այս տարի ՙՎերջին զանգի՚ հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարֆի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Այս օրերին ոսոտիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաեւ ծնողների հետ: Նպատակը մեկն է` համատեղ, համակարֆված, միահամուռ ապահովել ՙՎերջին զանգի՚ հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգ ու կանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները: Ոստիկանությունը շատ խիստ է լինելու համակեցության կանոնների եւ օրինականության խախտման ցանկացած դրսեորման հանդեպ: Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի: ՙՎերջին զանգի՚ օրը մեքենա վարող 16 տարեկան բոլոր անձինք կենթարկվեն 20.000 դրամ վարչական պատասխանատվության, իսկ նրանց ծնողները` 10.000 դրամ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles