Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ-Ն ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿԵՑՎԱԾՔ

$
0
0

ԲՀԿ-Ն ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿԵՑՎԱԾՔ

Անդրադառնալով  ԲՀԿ-ի Բրյուսելում արած հայտարարությանը, այն մասին, որ  ՀՀ ներկայիս իշխանությունները թաղված են կոռուպցիայի մեջ եւ չեն կարող դրա դեմ պայքար մղել  «Իրավունք»-ը  հարցադրում արեց  Հմայակ Հովհաննիսյանին, դիտարկելով, որ նույն ԲՀԿ-ն  հինգ տարի եղել է այդ իշխանության կազմում, արդյո՞ք այդ կոռուպցիոն երեւույթները նոր են կամ  մայիսի 6-ի ընտրություններից հետո՞ են ի հայտ եկել, որ այսօր ԲՀԿ-ն «սրբի պսակը» գլխին Բրյուսելում խոսում է այդ մասին, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ մի արտառոց բան չէր լինի սրանում, եթե սա ասվեր երկրի ներսում: Արտառոցն այն է, որ դրա մասին խոսվում է միջազգային շփումների ընթացքում: Դա ինձ համար անընդունելի է՝ միանշանակ: Բայց երկրի ներսում միանգամայն տրամաբանական է, որովհետեւ կոռուպցիայի թեման, այսօր ամենամեծ համամարդկային չարիքն է, որի դեմ ամբողջ աշխարհում պայքար է գնում: Ըստ էության տարբեր մեթոդներով այդ պայքարը գնում է եւ՛ արեւմտյան Եվրոպայում, եւ՛ Չինաստանում, եւ՛ Ռուսաստանում: Իհարկե ընտրությունից ընտրություն ամենաշահեկան թեման՝ նամանավանդ մի ուժի համար, որը դիրքավորվում է այլընտրանքային՝ ինչպես իրենք են ասում: Ոչ մի արտառոց բան չկա, եթե այդ ուժը սկսում է արծարծել այդ թեման տարբեր ամբիոններում, բայց արտառոցը այն է, որ դա արվում է երկրից դուրս, ոչ թե երկրի ներսում: Եթե համապատասխան    ( Կենտրոն) հեռուստաալիքը ծրագիր տար թեմաներ  կոռուպցիայի մասին՝ դա միանգամայն ընդունելի կլիներ, բայց այստեղ կարծես թե այդ թեման չի էլ շոշափվում եւ հանկարծ ինչպես ամպրոպ, օրը ցերեկով ամպրոպի նման  հնչում է դա՝ Բրյուսելից: Այստեղ կա հաշվարկ, այսօր Եվրոպան շատ կոշտ ձեւով պահանջում է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքար մղվի, Սերժ Սարգսյանը  այդ պահանջներին ընդառաջելով քայլեր է անում այդ ուղղությամբ, ինչպես օրինակ Ռուսաստանում են այդ քայլերն արվում: Պարզից էլ պարզ է,  եվրոպական կառույցները արտահայտվում են, որ արտաքին ներդրումները պայմանավորված են կոռուպցիայի դեմ պայքարում ծանրակշիռ արդյունքների հասնելու ունակությամբ: Բնականաբար այստեղ կա պահանջ եվրոպական կառույցների կողմից, հասկանալի է, որ կա նաեւ գայթակղություն՝ ոչ թե երկրի ներսում այդ հարցը արծարծել, այլ՝  դրսում եւ համապատասխան դիվիդենտներ շահել ու մրցակցային առավելություններ երկրի ներսում: Որքան էլ հասկանալի լինի իր մոտիվներով, այդ գործելակերպը ինձ համար՝ անընդունելի է: Եթե քաղաքական ուժ ես,  ունես հեռուստաալիք, լրատվական միջոցներ, ուրեմն երկրի ներսում սկսիր անողոք պայքար իշխանությունների դեմ: Կոռուպցիայի այդ մեղադրանքները բեր այստեղ արծարծի, ծավալի, բայց ո՛չ դրսում: Որովհետեւ երկրի հեղինակությունը այն արժեքն է, որը պետք է փայփայեն բոլորը»:

« Իրավունք»-ի հարցին՝ կարելի է արդյոք ԲՀԿ-ի այս քայլը դիտարկել որպես մեր երկրին հասցված հարված թիկունքից, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կխուսափեի այդպիսի կտրուկ գնահատականներից, կխուսափեի, որովհետեւ Ստալինյան ժամանակները հիշեցնող որակում կլիներ: Բայց անձամբ ինձ համար ընդունելի չէ, որ ամենասուր հարցերը արծարծվում  են դրսում՝ օտարերկրյա կառույցների ղեկավարների հետ շփումների ընթացքում: Երեւի որոշ մարդիկ Ծառուկյանի թիմից մտածել են, որ դա «ռասկրուտկա» անելը ճիշտ կլինի: Ես չեմ կարծում, որ նա գնացել էր այնտեղ հատուկ ասելու, որ մեր երկրում կոռուպցիա կա: Ես չեմ կարծում , որ սա նրա հիմնական ասածն է եղել՝ ոչ, եղել է այդպիսի արտահայտություն, բայց որ հետո «ռասկրուտկա» են արել թիմակիցները, դա երեւի փորձ է ընդդիմադիր կերպար ստեղծել Ծառուկյանի համար առաջադրումից առաջ: Բայց այդ կերպարը պետք է այլ միջոցներով ստեղծեին, երկրի ներսում, որովհետեւ այդ կերպարը պետք է համոզիչ լինի ո՛չ թե եվրոպացիների համար, այլ սեփական քաղաքացիների համար, որ դու ընդդիմադիր ես եւ այլընտրանք ես»:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles